Կենսաբազմազանության մասին կոնվենցիան աշխարհի կարևորագույն բնապահպանական պայմանագրերից է, որին միացած 196 երկրներ հանձն են առել պահպանել կենսաբազմազանությունը, ապահովել դրա կայուն օգտագործումը և գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների արդարացի բաշխումը: Ընդունված լինելով 1992թ. Ռիոյի գագաթնաժողովում՝ այն մնում է Երկրի վրա կյանքի պահպանման համաշխարհային իրավական հիմքը:
Կողմերի համաժողովը Կոնվենցիայի կառավարող մարմինն է՝ բոլոր անդամ երկրների գագաթնաժողովը, որը հավաքվում է երկու տարին մեկ անգամ՝ գնահատելու առաջընթացը, սահմանելու նոր թիրախներ և ընդունելու պարտադիր որոշումներ կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ: Այն կարելի է համարել բնության հարցերով համաշխարհային խորհրդարան:
Երևանում կայանալիք COP17-ը կլինի Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի (KMGBF) ներքո հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայումը: Այս ուղենշային համաձայնագիրն ընդունվել է 2022 թվականին և սահմանել է հավակնոտ թիրախներ՝ մինչև 2030 թվականը կանգնեցնելու կենսաբազմազանության կորուստը, ներառյալ մոլորակի ցամաքի և օվկիանոսների 30%-ի պաշտպանությունը: Վերանայումը ցույց կտա՝ արդյոք աշխարհը ճիշտ ուղու վրա է, և որտեղ է անհրաժեշտ հրատապ արագացում:
Հայաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ աշխարհի ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող տարածաշրջաններից մեկում: Կովկասը ճանաչված է որպես կենսաբազմազանության գլոբալ «թեժ կետ», որտեղ բնակվում են հազարավոր բուսական և կենդանական տեսակներ, որոնք այլևս ոչ մի տեղ չեն հանդիպում: Հյուրընկալելով COP17-ը՝ Հայաստանն ազդարարում է, որ փոքր պետությունները կարող են առաջատար լինել բնությանն առնչվող հարցերում, և որ Կովկասը կենտրոնական դեր ունի կենսաբազմազանության գլոբալ պատմության մեջ:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Հայաստանի առաջատար բնապահպանական կազմակերպություններից է և BirdLife International-ի պաշտոնական գործընկերը երկրում: Որպես Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի՝ Հարավային Կովկասի խոշորագույն մասնավոր պահպանվող տարածքի հիմնադիր, FPWC-ն երկու տասնամյակ շարունակ ապացուցել է, որ համայնքները, գիտությունը և նվիրված աշխատանքը կարող են վերականգնել նույնիսկ ամենավտանգված լանդշաֆտները:
COP17-ում FPWC-ն ներկայանում է որպես Հայաստանի քաղաքացիական հասարակության հենակետ՝ համախմբելով համաշխարհային փորձագետներին, ներկայացնելով համայնքահեն պահպանության մոդելները և ջատագովելով մասնավոր պահպանվող ու համայնքային տարածքների իրավական ճանաչումն ազգային ռազմավարություններում:
COP17-ի շրջանակում և դրանից դուրս FPWC-ի գործունեությունն ընդգրկում է փոխկապակցված չորս ուղղություն. մտքի առաջնորդություն՝ COP17-ին ընդառաջ կայանալիք սիմպոզիումի միջոցով, բնապահպանական մշակույթի ձևավորում՝ «Արևորդի» բնապահպանական փառատոնի միջոցով, բնապահպանական գործողություններ՝ կենդանիների փրկության, անտառվերականգնման և էկոտուրիզմի միջոցով, և շահառուների իրազեկում՝ ուղղված OECM-ների (պահպանության այլ արդյունավետ միջոցներ) և մասնավոր պահպանվող տարածքների զարգացմանը։
Ձեր ճանապարհորդությունը դեպի COP17 թողնում է ածխածնային հետք: Ձեր աջակցությամբ այն կարող է դառնալ նպատակային: FPWC-ն առաջարկում է երեք ուղիղ ճանապարհ՝ փոխհատուցելու ճանապարհորդության արտանետումները և ներդրում կատարելու Հայաստանի կենդանի էկոհամակարգերում:
Հաշվարկեք Ձեր դեպի Երևան ուղևորության ածխածնային հետքը և փոխհատուցեք այն Հայաստանում FPWC-ի բնապահպանական ծրագրերի միջոցով: Ընտրեք մեկնման քաղաքը, թռիչքի կարգը և ուղևորության տեսակը, իսկ մենք կհաշվարկենք արտանետումները և կառաջարկենք ծրագրեր, որոնք կչեզոքացնեն Ձեր ուղևորության թողած բացասական ազդեցությունը մթնոլորտի վրա։
Սա FPWC-ի անտառվերականգնման և կենսամիջավայրերի վերականգնման առանցքային ծրագիրն է։ Հայաստանի դեգրադացված տարածքներում ծառեր տնկելով՝ մենք կլանում ենք ածխածինը և վերականգնում հարյուրավոր տեսակների ապաստան տվող էկոհամակարգերը: Հովանավորեք մեկ ծառի կամ մի ամբողջ պուրակի տնկումը։ Հետևե՛ք, թե ինչպես են Հայաստանի անտառները վերակենդանանում:
Վայրի կենդանիները պետք է ապրեն վայրի բնության մեջ։ FPWC-ն ղեկավարում է երկրում միակ վայրի կենդանիների փրկարար կենտրոնը՝ խնամելով անմարդկային պայմաններից փրկված արջերին, իսկ որոշ դեպքերում, պատրաստելով նրանց բնություն վերադառնալուն: Ձեր աջակցությունն ուղղվում է կենդանաբուժական խնամքի և դեպի վայրի բնություն տանող երկար ճանապարհի իրականացմանը:
Չգիտե՞ք, թե որ նախագծին ուղղել Ձեր աջակցությունը: Այս հիմնադրամը Ձեր նվիրատվությունը կծառայեցնի մեր բոլոր ծրագրերին՝ թռչունների մոնիթորինգից մինչև ապօրինի որսի դեմ պայքար և վտանգված բույսերի վերականգնում: Յուրաքանչյուր ներդրում ուղղակիորեն ֆինանսավորում է Կովկասի բնության պահպանությունը:
COP17-ի մեկնարկից շաբաթներ առաջ FPWC-ն հրավիրում է գլոբալ սիմպոզիում՝ հարթակ գիտնականների, քաղաքականություն մշակողների և քաղաքացիական հասարակության համար՝ նախքան պաշտոնական բանակցությունների սկիզբը օրակարգը հստակեցնելու համար:
Սիմպոզիումը, որն անցկացվում է «Համայնքներ և պետություն. ամբողջական պահպանության ուղին» խորագրի ներքո, գլոբալ կենսաբազմազանության քաղաքականության կենտրոնում է դնում համայնքային և մասնավոր պահպանվող տարածքները, ինչպես նաև պահպանության այլ արդյունավետ միջոցները (OECM-ներ): Մեր նպատակն է, որ Կունմին-Մոնրեալի «30x30» գլոբալ թիրախին հասնելիս տեսանելի լինի բոլորի ներդրումը։ Բնության պահպանությունը միայն պետական արգելոցները չեն. կարևոր է հաշվի առնել նաև համայնքների և մասնավոր հատվածի ջանքերն ու պահպանվող տարածքները։
Արդեն 14-րդ անգամ անցկացվող և իր 20-ամյակը նշող «Արևորդի» միջազգային բնապահպանական ֆիլմերի փառատոնը վերադառնում է Երևան COP17-ին ընդառաջ՝ ներկայացնելով աշխարհի ամենաազդեցիկ բնապահպանական պատմությունները:
COP17-ի պատվիրակներին և հյուրերին հրավիրում ենք դիտելու ֆիլմեր, շփվելու ռեժիսորների հետ և անձամբ զգալու Հայաստանում ձևավորվող բնապահպանական մշակույթը՝ թե՛ էկրաններին, թե՛ այն բնապատկերներում, որոնք ոգեշնչել են այդ աշխատանքների ստեղծմանը։
Մինչ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել աշխարհի կարևորագույն բնապահպանական գագաթնաժողովը, հետևեք FPWC-ի աշխատանքին: Քաղաքական զարգացումներից մինչև բնապահպանական ձեռքբերումներ՝ հենց այստեղ է կերտվում COP17-ի հայաստանյան պատմությունը։
Հայաստանը փոքր է քարտեզի վրա, բայց երբ սկսում ես ճանապարհորդել, հասկանում ես՝ այն չափվում է ոչ թե կիլոմետրերով, այլ զգացողություններով։ Այստեղ ամեն մարզ ունի իր պատմությունը, իր գույնը, իր տրամադրո...
Ամեն տարի ապրիլի 22-ին աշխարհը միավորվում է՝ նշելու Երկրի օրը և հիշեցնելու, որ մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում մեր մոլորակը պահպանելու համար: Սկսած 1970 թվականից՝ Երկրի օրը վերածվել է համա...
COP17-ը աշխարհը բերում է Երևան: Թույլ տվեք FPWC-ին Ձեզ տանել համաժողովների դահլիճից դուրս՝ դեպի այն լանդշաֆտները, որոնք արժանի են պահպանման: Մեր էկոտուրերը և էկո-տնակները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում առաջարկում են մի փորձառություն, որը ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի կարող փոխարինել: