
Published on 13/04/2026
Հայաստանը փոքր է քարտեզի վրա, բայց երբ սկսում ես ճանապարհորդել, հասկանում ես՝ այն չափվում է ոչ թե կիլոմետրերով, այլ զգացողություններով։ Այստեղ ամեն մարզ ունի իր պատմությունը, իր գույնը, իր տրամադրությունը։ Եվ այդ ճանապարհներից մեկն էլ տանում է դեպի Արարատի մարզ։
Ինչո՞ւ Արարատի մարզ
Արարատի մարզը հայտնի է իր հակադրություններով․ մի կողմից՝ խիստ, գրեթե խուլ լանդշաֆտներ, քարքարոտ ու չոր տարածքներ, մյուս կողմից՝ հանկարծ բացվող կանաչ հովիտներ ու խաղողի այգիներ, որոնք կյանք են տալիս այս հողին։
Հայաստանում աշնանը ճանապարհորդելը ինքնին փորձառություն է, բայց Արարատում դա վերածվում է մի ամբողջ էմոցիաների փնջի։ Բավական է կանգնել ու նայել արևի տակ վառվող լեռներին։ Կտեսնես, թե ինչպես են գույները փոխվում՝ կատարների բաց վարդագույնից մինչև լանջերի խոր, թանձր մանուշակագույն։ Եվ երբ փորձես դա նկարագրել, շատերը գուցե չհավատան․ մի՞թե լեռները կարող են մանուշակագույն լինել։ Այստեղ՝ կարող են։
Հայաստանո՞ւմ ես և ունես թեկուզ մեկ ազատ օր։ Արժե այդ օրը նվիրել մի վայրի, որը լրիվ այլ շերտ է բացում այս երկրի մասին։
Այս ուղեցույցում առաջարկում ենք բացահայտել մի պահպանվող գոտի, որը երբեմն թվում է՝ Երկիր մոլորակից չէ։ Մի քանի քայլ, և լանդշաֆտը փոխվում է․․․ երանգներ, խորը լռություն ու վայրի, չկրկնվող բնություն։
Բարի գալուստ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (CWR)։ Այստեղ կարող եք մասնակցել էկոտուրերի, ուսումնասիրել վայրի բնության գաղտնիքները։
Ապաստարանի տարածքն ընդգրկում է լեռնային և կիսաանապատային լանդշաֆտներ՝ Ուրցի լեռնաշղթայի նախալեռնային գոտում։ Այստեղ գրանցված են ավելի քան 150 տեսակի թռչուններ և կաթնասունների տասնյակ տեսակներ։ Բուսական աշխարհը բազմազան է՝ կաղնու անտառներից մինչև ալպիական մարգագետիններ, ստեղծելով կենսամիջավայր բազմաթիվ հազվագյուտ և էնդեմիկ տեսակների համար։
Ապաստարանը գտնվում է Երևանից ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա, (մանրամասների համար անցնել հղումով) բայց իրականությունից մի ամբողջ աշխարհ հեռու, այս տարածքը կարծես մի փոքրիկ մոլորակ լինի՝ իր կանոններով և լռությամբ։
Կարևոր
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) կովկասյան հովազի կենսական կարևորության արեալներից մեկն է, որտեղ հետևողական պահպանության շնորհիվ ապահովվում է այս վտանգված գիշատչի անվտանգ կենսագործունեությունն ու պոպուլյացիայի կայուն զարգացումը։
Տարածքում առկա են տարբեր բարդության քայլարշավային ուղիներ՝ հարմար ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառուների համար:
Թեթև երթուղիներ՝
Միջին և բարդ երթուղիներ՝
Ոչ միայն քայլարշավ
CWR-ը պարզապես «հայկական բնության մի անկյուն» չէ։ Պահպանվող տարածքում կարող ես հանդիպել վայրի կենդանիների հետքերի, տեսնել հազվագյուտ բուսատեսակներ և վայելել բնությունը։
Եթե բախտդ բերի, կարող ես նկատել՝
Caucasus Wildlife Refuge-ը ծառայում է որպես հարթակ բնապահպանական կրթության, դաշտային հետազոտությունների և վայրի կենդանիների վերականգնման ծրագրերի համար։ Այստեղ ներգրավվում են կամավորներ և ուսանողներ, որոնք ուսումնասիրում են էկոհամակարգերի վերականգնման գործընթացներն ու կլիմայի փոփոխությունների ազդեցությունը տարածաշրջանի կենսաբազմազանության վրա։
CWR-ը՝ դրա՞խտ
Հայաստանում հանդիպում են 349 տեսակի թռչուններ, և դրանց մեծ մասին հնարավոր է տեսնել հենց այստեղ։ CWR-ը իսկական դրախտ է թռչնադիտողների համար։
Ուշադիր նայիր՝ կարող ես տեսնել․
Տարածքը հարուստ է նաև բուսական աշխարհով՝ հիրիկներ, վայրի խոտաբույսեր ու հազվագյուտ տեսակներ, որոնք լռության մեջ ստեղծում են իրենց գույների աշխարհը։
Զբոսաշրջությունից ստացվող եկամուտները ուղղվում են բնապահպանական ծրագրերին և հարակից համայնքների աջակցությանը՝ դարձնելով այս տարածքը բնապահպանական և սոցիալական նպատակների հաջող համադրման օրինակ։
Հետաքրքիր է իմանալ։
Կարդալ ինչպես նաև՝ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) միջոցառումների և Ի՞նչ սպասել (COP 17) -ին Երևանում։