Մեր գործունեությունը

Գործելով բնության պահպանության, բնապահպանական կրթության և կայուն զարգացման հատման կետում՝ մենք ներգրավում ենք գյուղական համայնքների բնակչությանն իրենց իսկ բնակավայրերի կայուն առաջընթացի գործում։ Մենք քարոզում ենք փոխադարձ հարգանք մարդու, շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության միջև, քանի որ հավատացած ենք՝ դրանք անհրաժեշտ նախապայմաններ են Հայաստանի դրական զարգացման համար։

Կենսաբազմազանության պահպանություն

Օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ՝ մենք դիմակայում ենք բնապահպանական լուրջ մարտահրավերներին։ Հիմնադրամի գլխավոր առաքելությունը Հայաստանի ինքնատիպ բնական և մշակութային արժեքների երկարաժամկետ պահպանությունն է։

Համայնքների կայուն զարգացում

Մենք սերտորեն համագործակցում ենք համայնքների հետ՝ ստեղծելով կայուն ենթակառուցվածքներ և զարգացնելով ինքնազբաղվածության հնարավորությունները։ Մեր գործունեության հիմքում մեծ գաղափարները, երկարաժամկետ արդյունքներն ու նորարարական լուծումներն են։

Բնապահպանական կրթություն և վարքագծի փոփոխություն

Հիմնադրամի ստեղծած «Արևորդի» էկո-ակումբների ցանցի միջոցով մենք բնապահպանական կրթություն ենք ապահովում Հայաստանի հեռավոր բնակավայրերի երեխաների ու պատանիների համար։ Սկսած 2006 թվականից՝ ավելի քան 2000 պատանի է ստացել համապատասխան գիտելիքներ ու հմտություններ՝ դառնալով բնության պաշտպանության մեր գաղափարակիցը։

Էկոտուրիզմ

FPWC-ն համագործակցում է գյուղական բնակչության, երիտասարդների և որոշում կայացնողների հետ՝ ձևավորելու հարգալից փոխհարաբերություններ մարդու, բնության և մշակութային ժառանգության միջև: SunChild EcoTours նախաձեռնությունը զբոսաշրջիկներին դարձնում է մեր առաքելության մասնակիցը՝ միաժամանակ խթանելով գյուղական համայնքների տնտեսական աճը և Հայաստանում զարգացնելով պատասխանատու ու կայուն տուրիզմի մշակույթը:

Աջակցե՛ք մեզ

Ձեր աջակցությունն այսօր՝ վաղվա փրկված բնությունն է: Միացե՛ք հազարավոր մարդկանց, որոնք արդեն կատարել են իրենց քայլը՝ սատարելու բնության պահպանությանն ուղղված մեր աշխատանքին:

Բնապահպանական վերջին նորությունները

Անվտանգ համակեցություն. Եղեգիս համայնքի 12 բնակավայրերում տեղադրվում են իրազեկման նոր ցուցանակներ...

Անվտանգ համակեցություն. Եղեգիս համայնքի 12 բնակավայրերում տեղադրվում են իրազեկման նոր ցուցանակներ...

Ավելին
Էթիկա, հետաքննություն և վայրի բնություն. COP17 մեդիա դպրոցի արտագնա այցի երկրորդ օրը...

Էթիկա, հետաքննություն և վայրի բնություն. COP17 մեդիա դպրոցի արտագնա այցի երկրորդ օրը...

Ավելին
Լրագրողական բացահայտումների մեկնարկը. COP-17 մեդիա դպրոցի մասնակիցների արտագնա այցը CWR...

Լրագրողական բացահայտումների մեկնարկը. COP-17 մեդիա դպրոցի մասնակիցների արտագնա այցը CWR...

Ավելին
Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում. պաշտոնապես հիմնադրվեց IUCN Հայաստանի ազգային կոմիտեն...

Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում. պաշտոնապես հիմնադրվեց IUCN Հայաստանի ազգային կոմիտեն...

Ավելին

FPWC-ն անդամակցում է՝