
Published on 30/03/2026
Ամեն տարի ապրիլի 22-ին աշխարհը միավորվում է՝ նշելու Երկրի օրը և հիշեցնելու, որ մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում մեր մոլորակը պահպանելու համար: Սկսած 1970 թվականից՝ Երկրի օրը վերածվել է համաշխարհային ամենախոշոր բնապահպանական շարժման՝ կոչ անելով համայնքներին, անհատներին և կազմակերպություններին գործել հանուն կայուն և դիմակայուն ապագայի:
Միացե՛ք մեր արշավին
Երկրի օրվա կապակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) մեկնարկում է մեկամսյա արշավ՝ նվիրված Հայաստանի անտառների վերականգնմանն ու բնության վերածնմանը:
Ինչպե՞ս մասնակցել
1 SMS = 1 ծառ = 500 ՀՀ դրամ
Ուղարկեք ԾԱՌ կամ TREE բառը 7733 կարճ համարին՝ աջակցելու FPWC-ի ծառատունկին Հայաստանում:
Ամեն 20 SMS-ի դիմաց Դուք տնկում եք փոքրիկ անտառ, իսկ մենք կպարգևատրենք Ձեզ FPWC-ի էկո-նվերով և շնորհակալագրով՝ Ձեր աջակցության համար:
Այլընտրանքային աջակցություն
Եթե նախընտրում եք աջակցել առցանց նվիրատվությամբ, կարող եք փոխանցում կատարել հետևյալ հղումով՝ https://fpwc.org/donate
Մեր ծրագրի մասին
Ձեր SMS-ով նվիրաբերված ծառերը կտնկվեն այս տարվա աշնանը՝ ծառատունկի համար առավել բարենպաստ եղանակին: FPWC-ի թիմը պարբերաբար կհրապարակի թարմացումներ սոցիալական ցանցերում՝ ներկայացնելով տնկված ծառերի աճի ընթացքը:
Երկարաժամկետ տեսլական
FPWC-ի ծառատունկի արշավը հանդիսանում է ավելի ընդգրկուն ռազմավարական տեսլականի մաս: 2018 թվականից մենք վերականգնում ենք վնասված լանդշաֆտները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում՝ Հայաստանի միակ մասնավոր պահպանվող տարածքում:
Մեր գործունեությամբ ստեղծում ենք կենսական միջավայրեր վտանգված տեսակների համար և պայքարում կլիմայական փոփոխությունների դեմ՝ բնահեն լուծումների միջոցով:
Մեր նվաճումները և նպատակները
- Մինչ այժմ FPWC-ն տնկել է ավելի քան 450,000 ծառ
Ձեր ազդեցությունը
Միանալով Երկրի օրվա մեր SMS արշավին՝ Դուք՝
- Նպաստում եք էկոհամակարգերի վերականգնմանը
- Աջակցում եք տեղական համայնքներին
- Ապահովում եք վայրի բնության պահպանումը
- Մասնակցում եք կլիմայի փոփոխության դեմ պայքարին
Արագ գործողություն՝ մեծ ազդեցություն:
Ուղարկեք TREE կամ ԾԱՌ բառը 7733 համարին և դարձեք Հայաստանի կանաչ վերածննդի մասնակիցը: