Մոնիթորինգի շարունակականության շնորհիվ կենսաբազմազանությունն աճում է

Published on 10/02/2021

Մեր կողմից Կովկասյան վայրի բնության արգելոցում (CWR) տեղադրված թակարդ-տեսախցիկներով նկարահանված տեսանյութերի մշտական դիտարկումը միշտ հուզիչ է․ երբեք չգիտես՝ որ կենդանին կհայտնվի կադրերում։

Տեսա- և լուսանկարահանող նոր սերնդի թակարդ-տեսախցիկները հնարավորություն են տվել առաջին անգամ Կովկասյան վայրի բնության արգելոցի տարածքում արձանագրել հազվադեպ հանդիպող, դժվար նկատվող և վտանգված վայրի կատու՝ Felis silvestris-ը։

Չշփոթվեք ամսաթվերից․ լուսանկարը ֆիքսվել և առցանց ուղարկվել է 2015 թվականի նոյեմբերի 19-ին։

 

Հայաստանում Արարատի մարզում վայրի կատվի տարածվածությունը չի ուսումնասիրվել խորհրդային ժամանակներից ի վեր, և առկա են միայն սահմանափակ գիտական տվյալներ դրանց թվաքանակի և նախընտրելի կենսավայրերի վերաբերյալ։ Այդ իսկ պատճառով FPWC դաշտային թիմը մեծ ոգևորությամբ է ներկայացնում Կովկասյան վայրի բնության արգելոցում երբևէ առաջին անգամ արձանագրված այս հիանալի կատվազգու լուսանկարը։

🐻 Նվիրաբերել և անվանակոչել