
Published on 27/08/2021
Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոն «Անազատ պայմաններում գտնվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով լավագույն անհատական լրագրողական աշխատանքի և ԶԼՄ-ի մրցույթ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) «Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական կինոփառատոնի» շրջանակներում հայտարարում է մրցույթ՝ Հայաստանում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդրի վերաբերյալ լավագույն անհատական լրագրողական աշխատանքի և խնդրին առավել ակտիվ անդրադարձող ԶԼՄ համար։ Մրցույթի նպատակն է առավել ակտիվացնել ՀՀ-ում տարբեր մասնավոր տարածքներում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդրի լուսաբանումը մեդիա ոլորտում և տեղեկատվության առավելագույն տարածումը, ինչը կնպաստի հանրության կողմից իրազեկվածության բարձրացմանը։ Մրցույթը կընդգրկի 2019 թվականի հոկտեմբերից ոչ շուտ և մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը հրապարակված աշխատանքները։ Մրցույթի հայտերը կդիտարկվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից և կշնորհվեն դրամական մրցանակներ։ Մրցույթը կանցկացվի 2 անվանակարգով․
Ընտրված լավագույն անհատական լրագրողական աշխատանքի հեղինակին շնորհվելու է 200,000 ՀՀ դրամ մրցանակ, իսկ հաղթող ԶԼՄ-ին՝ 300,000 ՀՀ դրամ։ Անհատական լրագրողական աշխատանքը պետք է առանձնանա խնդրի վերլուծական ընկալմամբ, հետաքննական լրագրության տարրեր պարունակող մոտեցմամբ և նկատելի լինի լրագրողի անհատական մոտեցումը։ Անազատության մեջ գտնվող վայրի կենդանիների խնդիրն առավել ակտիվ լուսաբանող ԶԼՄ-ն պետք է նշված ժամանակահատվածում հրապարակված նյութերի հղումները ներառի առցանց հայտադիմումի մեջ, ինչից հետո մասնագիտական հանձնաժողովը կուսումնասիրի և կընտրի երկու անվանակարգերում հաղթողներին։ Մրցույթի մասնակցության պայմանները և վերջնաժամկետը Լրագրողական նյութը.
Լրագրողական նյութերը կընդունվեն մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը։ Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը։ https://forms.gle/EXHpDYZ9e7cFL5sQA Հարցերի դեպքում զանգահարել +374 77 110 260 հեռախոսահամարով, կամ գրել film@fpwc.org էլ․ հասցեին։