
Published on 27/11/2023
Թռչնասեր դպրոցականներ և ուսանողներ,
Միացե՛ք մեր դպրոցին ու ծանոթացե՛ք Հայաստանի թռչունների էկոլոգիային, վարքագծին, կենսակերպի առանձնահատկություններին և պահպանման պահանջներին։
Սեփական երկիրը ճանաչելու ձևերից մեկը դրա բնությունը՝ բուսական և կենդանական աշխարհը բացահայտելն է։ Եթե սիրում ես կենդանիներին, հատկապես, փետրավորներին, հետաքրքրված ես բնապահպանությամբ և էկոլոգիական թեմաներով, ապա բաց մի՛ թող Հայաստանը թռչունների տեսանկյունից բացահայտելու այս հնարավորությունը։
FPWC-ն բոլոր երիտասարդներին հրավիրում է մասնակցելու Հայաստանում բնակվող թռչունների ճանաչողական և ինտերակտիվ էկոդասընթացին։
10 դասից և 2 ճամփորդությունից բաղկացած դասընթացի շնորհիվ կծանոթանաս ՀՀ-ում և տարածաշրջանում հանդիպող թռչունների էկոլոգիային, վարքագծին, կենսակերպի առանձնահատկություններին և պահպանման պահանջներին։
Լրացրու՛ հայտադիմումը մինչև դեկտեմբերի 5-ը։
Առաջին դասը կլինի դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին։
Վայրի մասին հավելյալ կտեղեկացնենք։
15-ը լրացած ու դրանից բարձր տարիքի ցանկացած երիտասարդ:
Միջին բարդության քայլարշավներ, որոնք ուղեկցվում են թռչնադիտումներով։ Ճամփորդությունների նպատակը թռչուններին իրենց բնական միջավայրում տեսնելն ու վարքագծին ծանոթանալն է։ Այցելելու ենք Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (CWR), Արմաշ և Սևան։
Հարցերի դեպքում գրի՛ր․
էլ հասցե՝ info@fpwc.org