
Published on 18/11/2025
Վայրի ուտելի անտառների ստեղծում. ինչպե՞ս է ծառատունկը մեղմում մարդ-կենդանի կոնֆլիկտը
2025 թվականի աշնանը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հաջողությամբ ավարտեց սեզոնային ծառատունկի արշավը, որի շրջանակում Հայաստանի բնական լանդշաֆտներում տնկվեց ավելի քան 200,000 տնկի։
Անտառվերականգնման աշխատանքներում FPWC-ն առաջնահերթությունը տալիս է ոչ միայն քանակին, այլև՝ որակին, գիտական պլանավորմանը և երկարաժամկետ ազդեցությանը։ Հիմնադրամն օգտագործում է թիրախային տնկման հայեցակարգի (Target Plant Concept (TPC)) մեթոդաբանությունը, որը նպատակ ունի ապահովել ծառերի կպչողականության և գոյատևման առավելագույն ցուցանիշներ։
Մեր մոտեցումը ներառում է.
- Օգտագործվում են բացառապես տեղական (էնդեմիկ) բուսատեսակների սերմեր՝ յուրաքանչյուր լանդշաֆտի առանձնահատկություններին համապատասխան։
- Տնկիներն աճեցվում են FPWC-ի տնկարաններում այնպիսի պայմաններում, որոնք առավելագույնս մոտ են դրանց մշտական տնկման վայրի միջավայրին։
- Քանի որ տնկիները նախապես հարմարեցված են տեղի կլիմայական և հողային պայմաններին, դրանց արմատավորման մակարդակը բացառիկ բարձր է։
Անտառային էկոհամակարգերի վերականգնումից բացի, այս աշխատանքը նպաստում է նաև վայրի ուտելի անտառների ստեղծմանը։ Այս լանդշաֆտները դառնում են սննդի կարևոր աղբյուր վայրի կենդանիների՝ արջերի, վայրի խոզերի և քարայծերի համար։ Սա օգնում է նվազեցնել կենդանիների տեղաշարժը դեպի բնակավայրեր՝ նպաստելով մարդու և վայրի բնության երկարաժամկետ համակեցությանը։
Գիտահեն անտառվերականգնման միջոցով FPWC-ն շարունակում է վերականգնել էկոհամակարգերը, հզորացնել կենսաբազմազանությունը և ստեղծել դիմակայուն բնական լանդշաֆտներ ողջ Հայաստանում։