Արվեստի կոչ․Արևորդի 8-րդ միջազգային բնապահպանական փառատոն

Published on 23/09/2022

Արևորդի 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնը հրավիրում է երիտասարդ և էնտուզիազմով լի արվեստագետների (անհատների և/կամ խմբերի) ներկայացնելու բնապահպանական արվեստի բնօրինակ նախագծեր՝ փառատոնի «Բնապահպանական արվեստ» մրցութային ծրագրին մասնակցելու համար։ Նախագծերի տեսակները կարող են ներառել, բայց չսահմանափակվել՝ կերպարվեստի գործերով, վերականգնողական նախագծերով, լենդ-արտով, վերամշակված նյութերից ստեղծված արվեստով, բնությունից ներշնչված քանդակներով, էկո-պոեզիայով և այլն։

 

Փառատոնը տեղի կունենա 2018 թվականի հուլիսի 20-22-ը՝ Հայաստանի Վայոց ձորի Վարդահովիտ (Վարդերի հովիտ) գյուղում։

 

Դիմումների վերջնաժամկետն է՝ 2018 թվականի հունիսի 20-ը։

 

Լրացրե՛ք առցանց դիմումը։

 

Սա եզակի հնարավորություն է ձեր էկո-արվեստի գործով հետք թողնելու և բնության պահպանությանը նպաստելու աշխարհի ամենահին երկրներից մեկում։ Եկե՛ք բացահայտելու Հայաստանի հիասքանչ բնությունը, զգալու հնագույն մշակույթը և վայելելու բազմազան ու համեղ խոհանոցը։ Պահանջի դեպքում տրամադրվում է սահմանափակ ֆինանսավորում՝ ճանապարհածախսի և կեցության համար։

 

SunChild միջազգային բնապահպանական փառատոնը կազմակերպվում է ամեն տարի՝ սկսած 2007 թվականից։ Փառատոնի ծրագիրը ներառում է վայրի բնության և բնապահպանական թեմաներով ֆիլմեր ամբողջ աշխարհից, աշխատարաններ, ցուցահանդեսներ, մեդիա արշավներ և այլ միջոցառումներ, որոնք ուղղված են բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, պատասխանատու վարքագծի խթանմանը և մարդու ու բնության խոր կապի արժևորմանը։

 

Արևորդի 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնը իրականացվում է «EU4Tourism․ Համայնքային հիմքով գյուղական տուրիզմ և մշակութային նախաձեռնություններ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագրի շրջանակում՝ World Vision Armenia-ի հետ համագործակցությամբ։

🐻 Նվիրաբերել և անվանակոչել