Հայաստան. Կենսաբազմազանության տարածաշրջանային կենտրոն

Published on 02/12/2025

Հոկտեմբեր ամսից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) մեկնարկել է «Արևորդի» էկո-ակումբների ակտիվ դասընթացները Եղեգիս խոշորացված համայնքում: Ծրագիրն իրականացվում է Արտաբույնք, Քարագլուխ և Շատին բնակավայրերում՝ ընդգրկելով 6-ից 10-րդ դասարանների աշակերտներին:
Նախաձեռնության հիմնական նպատակն է բարձրացնել բնապահպանական իրազեկվածությունը երիտասարդների շրջանում և խթանել նրանց ակտիվ մասնակցությունը համայնքային կայուն զարգացման գործընթացներին:
Մինչ օրս ծրագրին մասնակցող 48 դպրոցականները հնարավորություն են ունեցել.

- Բացահայտել վայրի բնությունը և ուսումնասիրել տեղական ֆլորան ու ֆաունան:
- Մասնակցել դաշտային այցելությունների՝ ստացած գիտելիքները գործնականում կիրառելու համար:
- Ծանոթանալ թափոնների վերամշակման և վերականգնվող էներգիայի աղբյուրների կարևորությանը:
- Զարգացնել թվային հմտություններ, հաղորդակցման և առաջնորդության կարողություններ՝ ի նպաստ իրենց համայնքների զարգացման:

FPWC-ն համոզված է, որ այս դասընթացները կօգնեն կրթել բնության հանդեպ պատասխանատու սերունդ, որը պատրաստ կլինի պաշտպանել թե՛ սեփական համայնքը, թե՛ Հայաստանի բնական ժառանգությունը:
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ՝ «Darwin Initiative» նախաձեռնության շրջանակներում: FPWC-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում գործընկերներին՝ Հայաստանի կայուն ապագայի սերմերը միասին ցանելու համար:


🐻 Նվիրաբերել և անվանակոչել