Էկո-գործընկերության իրականացում. Միասին ավելի կանաչ ապագա կառուցելը

Published on 11/11/2025

Շուրջ 10,000 ծառ Հայաստանի համար. Ucom-ը և FPWC-ն շարունակում են բնապահպանական համագործակցությունը

Ucom ընկերության աշխատակիցները հերթական անգամ միացել են «Արևորդի» բնապահպանական ՀԿ-ին և նրա գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)՝ մասնակցելով Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնի տարածքում իրականացվող ծառատունկին:

Այս նախաձեռնությունը տարեսկզբին Ucom-ի աջակցությամբ մեկնարկած բնապահպանական լայնածավալ ծրագրի մի մասն է, որը կշարունակվի մինչև տարեվերջ: Ծրագրի նպատակն է Հայաստանի տարբեր հատվածներում տնկել շուրջ 10,000 ծառ՝ նպաստելով բնական լանդշաֆտների վերականգնմանը և տեղական էկոհամակարգերի հզորացմանը:

Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է. «Երբ մարդիկ սեփական ձեռքերով են ծառ տնկում, ձևավորվում է անմիջական կապ բնության հետ և պատասխանատվության զգացում շրջակա միջավայրի հանդեպ»: Նա վերահաստատել է Ucom-ի հանձնառությունը՝ շարունակաբար աջակցելու այնպիսի նախագծերի, որոնք ուղղված են Հայաստանի բնության պահպանությանն ու էկոհամակարգերի վերականգնմանը:

FPWC-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ընդգծել է, որ Ucom-ի հետ համագործակցությունը համադրում է բնության վերականգնման գործնական աշխատանքը և հիմնադրամի էկո-կրթական առաքելությունը: Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ Հայաստանի վայրի բնության և բնական ժառանգության պահպանման գործում հետևողական ու երկարաժամկետ ներդրման համար:

Միավորելով ջանքերը՝ FPWC-ն և իր գործընկերները շարունակում են կերտել ավելի կանաչ և դիմակայուն ապագա Հայաստանի համար:


🐻 Նվիրաբերել և անվանակոչել