7-րդ Համահայկական նկարչական մրցույթի վերջնաժամկետը երկարաձգվել է սփյուռքի համար

Published on 01/01/2020

Համահայկական նկարչական 7-րդ մրցույթի վերջնաժամկետը Հայաստանից դուրս բնակվող երեխաների ու պատանիների համար երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը: Այս նախաձեռնության նպատակն է խրախուսել հայազգի նոր սերնդին ճանաչել իրենց հայրենիքի բնապահպանական խնդիրները և օգնել հաղթահարել դրանք: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍի համատեղ նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա Համահայկական նկարչական մրցույթը հնարավորություն է տալիս 5-16 տարեկան երեխաներին ներկայացնել բնությանն ու բնապահպանությանն առնչվող իրենց նկարները տարբեր անվանարգերում: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն FPWC-ի ամփոփիչ միջոցառման ընթացքում՝ 2015թ. փետրվարի 27-ին: Լավագույն աշխատանքները ոչ միայն կպարգևատրվեն արժեքավոր մրցանակներով, այլև կցուցադրվեն Երևանի տարբեր հանրային վայրերում: 7-րդ Համահայկական նկարչական մրցույթի թեմաներն են. 1. Մի արջի պատմություն (պատկերապատում) 2. Եթե թևեր ունենայի. Հայաստանի թռչունները 3. Երևանի կենդանաբանական այգի 2025 4. Պաշտպանի՛ր օզոնային շերտը, քանի որ այն քեզ է պաշտպանում Նկարները բեռնելու և հավելյալ մանրամասների համար այցելեք.  paintingday.sunchild.org, գրեք paintingday@sunchild.org  հասցեին կամ զանգահարեք (010) 555-209.

🐻 Նվիրաբերել և անվանակոչել