HSBC Bank Armenia-ի կամավորները ջրի պահպանման և իրազեկման պարապմունքներ են անցկացնում Պ. Սևակի անվան դպրոցում

Published on 28/11/2022

2019 թվականի փետրվարի 23-24-ին HSBC Bank Armenia-ի կամավորների երկու խումբ ջրի պահպանման վերաբերյալ պարապմունքներ անցկացրեց Պ. Սևակի համայնքի դպրոցում։

Առաջին պարապմունքը անցկացվեց տարրական դպրոցի աշակերտների համար։ Ուրախալի էր տեսնել, թե որքան հետաքրքրված էին սովորողները։ Նրանք իմացան ջրի կարևորության մասին իրենց կյանքում, ապագայում ջրի պակասի հետևանքով բոլորիս սպառնացող խնդիրների, ջրի հետքի կամ վիրտուալ ջրի հասկացության, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարելի է նվազեցնել ջրի օգտագործումը առօրյա կյանքում։ Բացի այդ, նրանք նկարագրեցին իրենց օրվա մի հատվածը՝ ուսումնասիրելով, թե որքան ջուր են սպառում։

Հաջորդ պարապմունքն անցկացվեց միջնակարգ դպրոցի աշակերտների համար։ Նրանք խաղացին Aqua խաղը՝ ջրային ռեսուրսների կառավարման խմբային խաղ, որի ընթացքում փորձում էին ստեղծել գյուղ՝ կայուն ջրային ռեսուրսներով և իրենց համայնքին նման ապրելակերպով։

Կամավորական գործողությունը կազմակերպվեց «Ջուր բերել Տիգրանաշենի յուրաքանչյուր տուն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է HSBC Water Programme-ի կողմից։ Ծրագրի նպատակն է Տիգրանաշենում ստեղծել ջրամատակարարման ցանց՝ ապահովելով, որ յուրաքանչյուր տուն մուտք ունենա մաքուր ջրի։ Ծրագիրը ֆինանսավորվում է HSBC-ի կողմից և իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) կողմից։


🐻 Նվիրաբերել և անվանակոչել