
Published on 19/02/2023
Ս.թ նոյեմբերի 28-ին և 29-ին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի թվով 35 անդամ – կազմակերպություններ ճանաչողական այցով այցելել էին Վայոց ձորի մարզ: Մասնակիցները շրջայց կատարեցին տարածքում, ծանոթացան տեղանքի էկո – ագրոտուրիզմի հնարավորություններին, ստեղծված տուրիստական պրոդուկտներին, Գնիշիկ գյուղում բացված այցելուների կենտրոնին, առաջարկվող ծառայություններին ինչպես նաև քննարկեցին համագործակցության հնարավորությունները։ Վայոց Ձորի մարզի առաջարկվող ծառայություններն են.
Վայոց ձորի մարզում էկո, ագրո և գաստրոտուրիզմի զարգացումն առաջին հերթին նպաստելու է կենսաբազմազանության պահպանմանն ու համայնքների կայուն զարգացմանը, որի իրագործումը FPWC հիմնադրամի առանցքային նպատակներից է: Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ


