ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողը COP17-ից առաջ այցելում է FPWC-ի Կովկասյան վայրի բնության ապաստարան

Published on 21/07/2025

2025 թվականի հուլիսի 18-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն այցելել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (CWR):

 

Այցի նպատակն էր ծանոթանալ կազմակերպության կողմից իրականացվող կենսաբազմազանության պահպանության ծրագրերին՝ ընդառաջ Կենսաբազմազանության կողմերի համաժողովին (COP17), որը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը։

 

Տիկին Ժակոբը FPWC-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի և հիմնադրամի աշխատակիցների ուղեկցությամբ շրջայց է կատարել ապաստարանի տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, այցելել անտառվերականգնման ծրագրերի շրջանակում հիմնված տնկարաններ և Վայրի կենդանիների փրկարար կենտրոն։ ՄԱԿ-ի մշտական համակարգողին են ներկայացվել նաև վայրի պտղատու տեսակների տնկիների աճեցման նորարարական մեթոդները։

 

Ֆրանսուազ Ժակոբն իր տպավորություններն է հայտնել կազմակերպության գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ բնության պահպանությանն ուղղված FPWC-ի լայնածավալ և նվիրված աշխատանքը կարևոր օրինակ է տարածաշրջանի համար։ Նա նաև ընդգծել է, որ նման նախաձեռնություններն առանցքային հիմք են ստեղծում COP17 համաժողովի նախապատրաստական գործընթացի համար։


🐻 Նվիրաբերել և անվանակոչել