Մեր էկո –ակումբի նոր բնապահպանական ֆիլմն արդեն հասանելի է

Published on 12/12/2019

Ուրախությամբ հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր էկո – ակումբի սաներն արդեն ավարտել են իրենց առաջին ֆիլմի նկարահանման ու մոնտաժային աշխատանքները և ֆիլմն այլևս պատրաստ է ցուցադրության J Մեր սաներն իրապես հսկայական աշխատանք են կատարել օպերատորների, ռեժիսորների և մոնտաժողների թիմի հետ` ներկայացնելու համար իրենց համայնքին սպառնացող բնապահպանական խնդիրը` նպատակ ունենալով այդ խնդրի վրա սևեռել տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրությունը: «Մեր մանկության գետը» կոչվող ֆիլմը ցուցադրում է Հայաստանի գյուղերի պլաստիկ աղտոտվածության խնդիրը, որը, մարդու կենսագործունեության հետևանք լինելով, այսօր սպառնում է ոչ միայն մարդկանց գոյությանը, այլև մեծ վտանգ ներկայացնում գետերի և լճերի կենսաբազմազանության համար: Ծրագիրն իրականացվում է «ԵՄ  զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական  զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի  շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ  համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ

🐻 Նվիրաբերել և անվանակոչել