Ագարակաձոր գյուղի վարպետը

Published on 15/02/2023

Հրաչ Մանուկյանը տաղանդաշատ վարպետ է Ագարակաձորից, զբաղվում է կավագործությամբ, փայտագործությամբ և երկաթագործությամբ, ունի իր փոքր աշխատարանը տեղակայված գյուղի բարձրադիր վայրում: Հրաչի անսպառ ներշնչանքի աղբյուրը հայրենի գյուղի տեսարաններն են, տարածքի կենդանական ու բուսական աշխարհը, որը մշտապես Հրաչի հոգածության ներքո է: Ծրագրի շրջանակներում աշխատելով մենթորների հետ Հրաչը կարողացել է ստեղծել Վայոց ձորի մշակույթին տիպիկ, մարզի գեղեցկությունն  ու բնությունը խորհրդանշող նոր պրոդուկտներ, որոնք ակտիվորեն վաճառվում են մարզի ցուցասրահներում, ինչպես նաև անհատական պատվերներ է ընդունում ՀՀ տարբեր մարզերից, վարպետաց դասեր ուսուցանում գյուղ այցելող զբոսաշրջիկներին: Հրաչի երազանքը գյուղում արվեստանոց ստեղծելն է, ուր կրթություն կստանան և կստեղծագործեն մարզի բոլոր տարիքի երեխաները: Ծրագիրն իրականացվում է «ԵՄ  զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական  զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում»  նախագծի  շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ  համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ 

🐻 Նվիրաբերել և անվանակոչել