Կապը բիզնեսի և բնության միջև՝ կառուցված ընդհանուր շահերի վրա

Published on 23/09/2025

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հյուրընկալել է Հայ-բրիտանական գործարար պալատի (ABBC) ավելի քան 40 անդամների՝ նպատակ ունենալով ներկայացնել հիմնադրամի բնապահպանական գործունեության առանցքային ուղղությունները:

Այցի ընթացքում հյուրերին են ներկայացվել FPWC-ի կարևորագույն ծրագրերը, այդ թվում՝ կենսաբազմազանության պահպանությունը, անտառվերականգնումը և համայնքային զարգացման նախաձեռնությունները: Շրջայցի ընթացքում գործարար համայնքի ներկայացուցիչները ծանոթացել են հիմնադրամի ենթակառուցվածքներին և տնկարանային տնտեսությանը, ինչպես նաև մասնակցել են խորհրդանշական ծառատունկի՝ ի նշան կայուն և բնահեն ապագայի կերտման ընդհանուր տեսլականի:

Այցն ավարտվել է մտերիմ և անկաշկանդ մթնոլորտում, ինչը հնարավորություն է տվել քննարկելու հետագա համագործակցության հեռանկարները: FPWC-ն իր երախտագիտությունն է հայտնում Հայ-բրիտանական գործարար պալատին՝ բնապահպանական խնդիրների հանդեպ ցուցաբերած հետաքրքրության և ներգրավվածության պատրաստակամության համար: Նմանատիպ գործընկերությունները վկայում են, որ բիզնեսը և բնության պահպանությունը կարող են և պետք է զարգանան համընթաց:

Այս համագործակցությունը FPWC-ի որդեգրած ռազմավարության մի մասն է, որի նպատակն է ստեղծել կայուն կապ մասնավոր հատվածի և բնապահպանական ոլորտի միջև: Հիմնադրամը տարիներ շարունակ խթանում է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (CSR) մշակույթը Հայաստանում՝ առաջարկելով գործարար համայնքին ներդրում ունենալ այնպիսի ծրագրերում, որոնք ունեն չափելի և երկարաժամկետ ազդեցություն, օրինակ՝ անտառների վերականգնումը կամ վայրի կենդանիների պաշտպանությունը:

Նմանատիպ այցերը ոչ միայն բարձրացնում են իրազեկվածության մակարդակը, այլև հիմք են ստեղծում բիզնես-մոդելների «կանաչապատման» համար՝ ապացուցելով, որ էկոլոգիական կայունությունը կարևոր նախապայման է նաև տնտեսական հաջողության համար:


🐻 Նվիրաբերել և անվանակոչել