
Published on 11/02/2023
Յուրաքանչյուր գործում իրական արժեքները մարդիկ են, անձինք, ովքեր նպաստում են համայնքի զարգացմանը, հոգ են տանում իրենց համայնքի մասին և սիրով կատարում իրենց ամենօրյա աշխատանքը Այս տեսանյութում մենք հպարտությամբ ձեզ ենք ներկայացնում Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակիչ Արսեն Մակարյանին Դադալի հյուրատան սեփականատիրոջը, ով խստորեն պահպանում է իր համայնքի կենսաբազմազանությունը Նա հավատում է, որ միայն իր համայնքի բնության պահպանմամբ կարելի է հասնել կայուն զարգացման և պահպանել բնության արժեքները աշխարհին ցույց տալու համար: Յուրաքանչյուր համայնքի կայուն զարգացման գրավականը առաջնահերթ գյուղում բնակվող մարդիկ են, ովքեր պահպանում են իրենց համայնքի բնությունն ու արժեքները և զարգացման շարժիչ ուժն են ոչ միայն իրենց համայնքի, այլև երկրի համար Դիտեք Արսենի մասին ամբողջական տեսանյութը ստորև, իսկ Արսենի հյուրատանը Ջեր հանգիստն անցկացնելու համար այցելեք www.ruraltourism.am կայքը և փնտրեք նրան Դադալի հյուրատուն անվան տակ Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ