Վերսկսվել է հիպոթերապիայի ծրագիրը

Published on 28/08/2021

Երևանի կենդանաբանական ագու ձիարշավարանում վերսկսվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հիպոթերապիայի ծրագիրը: Հոկտեմբեր ամսից հաշմանդամութուն ունեցող տասնյակ երեխաներ այգու ձիարշավարանում շաբաթը երեք օր անվճար ձիավարելու և հատուկ վարժանքների մասնակցելու, իսկ մնացած օրերին իրենց հետ աշխատող ձիերի հետ շփման` անձամբ կերակրելու և խնամելու հնարավորություն ունեն: Այգու ձիերի հետ բարեկամութան այս պատմութունը մեկնարկել է դեռևս մեկ տարի առաջ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությունն իրականութուն է դարձել հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ: Հիպոթերապիան բուժական ֆիզկուլտուրայի տարատեսակ է` վերականգնողական գործընթաց, որն իրականացվում է ձիերի հետ շփման և ձիավարության միջոցով: Վերջին տասնամյակներում այն համարվում է տարբեր հաշմանդամություններ ունեցող անձանց ու հատկապես երեխաների հետ աշխատանքի ամենաարդյունավետ ձևերից մեկն ամբողջ աշխարհում: Հիպոթերապիայի ծրագիրը շարունակում է Հիմնադրամ-ՎիվաՍել-ՄՏՍ - Երևանի քաղաքապետարան եռակողմ համագործակցությամբ իրականացվող բազմաբաղադրիչ միջոցառումների շարքը, որի հիմնական առաքելությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրման ու նրանց վերականգնողական գործընթացին նպաստելն է: Ծրագրին մասնակցության համար գրանցվել են ավելի քան ութ տասնակ երեխաներ: Նրանց հիմնական մասը Կենդանաբանական ագու ձիերի հետ բարեկամանալու հնարավորություն կստանան այս տարվա ընթացքում:

🐻 Նվիրաբերել և անվանակոչել