Տեխնիկական առաջադրանք (ToR)․ խորհրդատու՝ Կովկասյան Վայրի բնության ապաստարանի (CWR) կառավարման պլանի վերանայման համար

Published on 06/02/2025

Վայրը՝ Հեռավար՝ հնարավոր դաշտային այցերով Կովկասյան Վայրի բնության ապաստարան (CWR), Հայաստան
Վճար՝ մինչև £3,000 (ներառյալ բոլոր հարկերը)
Տևողություն՝ 1 ամիս
Հաշվետու է՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամին (FPWC)

Նախապատմություն

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը (FPWC) գործում է վայրի բնության պաշտպանության, բնապահպանական կրթության, իրազեկման և կայուն զարգացման խաչմերուկում՝ ներգրավելով համայնքները իրենց տարածաշրջանների կայուն զարգացման գործընթացներում։ FPWC-ն խթանում է մարդկանց, բնական ռեսուրսների և մշակութային ժառանգության միջև փոխադարձ հարգանքը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի էկոհամակարգերի և վտանգված կենդանական աշխարհի պահպանությանը Հայաստանում։

FPWC-ի հիմնական պահպանական նախաձեռնությունը՝ Կովկասյան Վայրի բնության ապաստարանը (CWR), հիմնադրվել է 2010 թվականին և ընդգրկում է շուրջ 30,000 հեկտար համայնքային տարածքներ՝ Հայաստանի կենտրոնականից մինչև հարավային հատվածներ։ CWR-ը կարևոր նշանակություն ունի կենսամիջավայրերի պաշտպանության և կենսաբազմազանության պահպանման համար՝ ապահովելով ապաստան այնպիսի տեսակների համար, ինչպիսիք են պարսկական ընձառյուծը, գորշ արջը, եվրասիական լուսանը, բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը և գառնանգղը։ FPWC-ի կողմից իրականացվող մշտադիտարկումն ու պահպանական աշխատանքները նպաստում են այս եզակի էկոհամակարգի պահպանությանը։

Նպատակ

Այս խորհրդատվության հիմնական նպատակը CWR-ի կառավարման պլանի վերանայումն ու արդիականացումն է՝ ներառելով էկոլոգիական, սոցիալական, իրավական, տնտեսական և մշակութային գործոնները՝ տարածքի պահպանությունն ու կայուն օգտագործումն ապահովելու համար։


Աշխատանքի շրջանակ

Գոյություն ունեցող պլանի գնահատում

  • Վերլուծել գործող կառավարման պլանը, ինչպես նաև համապատասխան օրենքները, քաղաքականությունները և շահագրգիռ կողմերի կարծիքները
  • Հայտնաբերել բացերը, հնացած մոտեցումները և բարելավման հնարավորությունները

Շահագրգիռ կողմերի ներգրավում

  • Խորհրդակցել FPWC-ի թիմի, պահակների, պետական մարմինների և բնապահպանական կազմակերպությունների հետ
  • Ներառել FPWC-ի կողմից հավաքագրված համայնքային և այլ տվյալներ
  • Արտացոլել շահագրգիռ կողմերի կարծիքները նորացված պլանում

Էկոլոգիական և սոցիալ-տնտեսական վերլուծություն

  • Ներառել արդիականացված էկոլոգիական տվյալներ (տեսակների դինամիկա, կենսամիջավայրի վիճակ, կլիմայի ազդեցություններ)
  • Գնահատել տարածքի սոցիալ-տնտեսական գործոնները՝ տուրիզմ, գյուղատնտեսություն, տեղական կենսամիջոցներ

Թարմացված պլանի մշակում

  • Սահմանել հստակ պահպանական նպատակներ և կառավարման ռազմավարություններ
  • Մշակել գործողությունների պլան
  • Նշել մոնիթորինգի և գնահատման մեխանիզմներ
  • Առաջարկել կայուն ֆինանսավորման մոդելներ

Համապատասխանություն և համահունչություն

Ապահովել պլանի համապատասխանությունը ազգային և միջազգային չափանիշներին, այդ թվում՝

  • Հայաստանի կենսաբազմազանության ազգային ռազմավարությանը և գործողությունների ծրագրին (NBSAP)
  • BirdLife International-ի առաջարկություններին
  • IUCN ուղեցույցներին
  • Կենսաբազմազանության մասին կոնվենցիային (CBD)
  • Բեռնի կոնվենցիային

Վերջնականացում և կարողությունների զարգացում

  • Ներկայացնել նախնական տարբերակը քննարկման համար և ներառել արձագանքները
  • Կազմակերպել ուսուցումներ FPWC-ի թիմի և այլ շահագրգիռ կողմերի համար՝ պլանի արդյունավետ իրականացման նպատակով

Արդյունքներ (Deliverables)

  • Սկզբնական հաշվետվություն՝ մեթոդաբանության և աշխատանքային պլանի նկարագրությամբ
  • Միջանկյալ հաշվետվություն՝ նախնական արդյունքների և խորհրդակցությունների ամփոփմամբ
  • Կառավարման պլանի նախնական տարբերակ
  • Վերջնական կառավարման պլան՝ ներառելով բոլոր մեկնաբանությունները
  • Ուսուցման նյութեր և կարողությունների զարգացման ամփոփ հաշվետվություն

Պահանջվող որակավորում և փորձ

  • Հայաստանի կամ Կովկասի տարածաշրջանի էկոլոգիական և պահպանական միջավայրի լավ իմացություն
  • IUCN-ի պահպանվող տարածքների կատեգորիաների, կենսաբազմազանության պահպանության չափանիշների և համապատասխան իրավական դաշտի խոր ըմբռնում

Վարձատրություն

 

Խորհրդատուն կստանա մինչև £3,000 վարձատրություն՝ ներառյալ բոլոր հարկերը։

🐻 Նվիրաբերել և անվանակոչել