
Published on 10/01/2023
Արդի բնապահպանական խնդիրների և վայրի բնության պահպանության թեմաներով լավագույն լրագրողական նյութի մրցույթ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) «Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական կինոփառատոնի» շրջանակներում հայտարարում է մրցույթ՝ բնապահպանական խնդիրների և վայրի բնության պահպանության թեմաների շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։ Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում բնապահպանական խնդիրների և վայրի բնության պահպանության վերաբերյալ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի հանրության կողմից իրազեկվածության բարձրացմանը։ Մրցույթը կընդգրկի 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թ․ հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Նախատեսված մրցանակը շնորհվելու է մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Ընտրված լավագույն աշխատանքի հեղինակ(ներ)ին շնորհվելու է 500,000 ՀՀ դրամ մրցանակ։ Մրցույթի մասնակցության պայմանները և վերջնաժամկետը Լրագրողական նյութը.
Լրագրողական նյութերը կընդունվեն մինչև 2019 թվականի հոկտեմբերի 10–ը։ Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը: Հարցերի դեպքում զանգահարել +374 77 110 260 հեռախոսահամարով, կամ գրել film@fpwc.org էլ․հասցեին։ Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ