«Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոն

Published on 27/09/2022

#SunChildFest18-ն ամենասպասված ուիքենդ-նվերն է՝ սարերում, բնության մեջ, աշխատանքային գորշ առօրյայից դուրս երկու հագեցած օր անցկացնելու հնարավորություն: Էկո, ագրո և էքստրեմալ տուրեր, զիփլայն, ժայռամագլցում,  բացօթյա ֆիլմդիտումներ, աշխատարաններ, խաղեր, բնարվեստ, երաժշտություն, վրանային ճամբար, կիթառ, խարույկ ու յոգա։ «Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնն առաջին անգամ դուրս է գալիս Երևանի սահմաններից ու տեղափոխվում Վայոց ձորի ամենականաչ և կուսական անկյուններից մեկը՝ Վարդահովիտ գյուղ: Օրացույցում ամրագրիր օրերը՝ հուլիսի 20-22: Մուտքն ազատ է: Գործելու է Երևան-Վարդահովիտ-Երևան անվճար երթուղի, նաև գիշերակացի հնարավորություն՝ մեր կամ ձեր վրաններով։ Գրանցվեք այստեղ՝  https://sunchild.fpwc.org/participation/ «Արևորդի» 8-րդ  միջազգային բնապահպանական փառատոնն անցկացվում է «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ:

🐻 Նվիրաբերել և անվանակոչել