
Published on 28/06/2022
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հայտարարում է կամավորների հայտերի ընդունում 2017թ. հոկտեմբերի 13-17-ը կայանալիք «Արևորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի աշխատանքների կազմակերպման համար։ Մենք փնտրում ենք պատասխանատու և եռանդուն բնասերների, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ բնապահպանական խնդիրների հանրայնացման գործում։ Դիմել կարող են բոլոր հետաքրքրված թեկնածուները՝ լրացնելով առցանց հայտադիմումը մինչև 2017թ-ի սեպտեմբերի 10-ը: Նախընտրական փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի մինչև սեպտեմբերի 15-ը: Ընտրության վերջնական արդյունքները հայտնի կդառնան 2017-ի սեպտեմբերի 18-ին: Կամավորական աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 24-ից։ Բոլոր կամավորները կստանան հավաստագրեր։