
Published on 14/03/2023
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկայացնել դիզայնի նախագծային առաջարկներ «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի համար: «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 13-ից 18-ը, որի շրջանակներում կցուցադրի ավելի քան 40 նոր և լավագույն բնապահպանական ֆիլմերը ամբողջ աշխարհից։ Ապրելով մի մոլորակի վրա, որն անընդհատ առճակատվում է բարդ խնդիրների, մենք հույս ունենք ստեղծել մի հարթակ, որը կգտնի մարդու և բնության միջև կապը։ «Արևորդի» փառատոնը տոնում է բնությունը՝ միավորելով մարդկանց ու փնտրելով լուծումներ։
Փառատոնի մասին
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը առաջին և միակ բնապահպանական փառատոնն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը հիմնադրվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ Պառատոնի գոյության վերջին 15 տարիների ընթացքում ցուցադրվել է ավելի քան 780 ֆիլմ աշխարհի 150 երկրից։ Կինոփառատոնը ներառում է տարբեր միջոցառումներ՝ կառնավալային երթերը, տասնյակ սեմինարներ, կոնֆերանսներ և ցուցահանդեսներ: Բացի հարուստ բովանդակությունից, բոլոր միջոցառումները ուշադրություն են գրավում իրենց ունեղ ու յուրահատուկ մոտեցումներով։ Տարվա ընթացքում փառատոնը շրջում է Հայաստանի մարզերով՝ ներգրավելով մեծ թվով երեխաների և երիտասարդների, նպաստելով համայնքի բնապահպանական խնդիրների բացահայտմանը ու ստեղծագործական լուծմանը կազմակերպելով թեմատիկ ֆիլմերի ցուցադրությունների միջոցով, քննարկումներ և այլ նախաձեռնություններ, խրախուսելով և աջակցելով տեղական գործողությունների իրականացմանը։ Փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել բնության, վայրի բնության և շրջակա միջավայրի վրա և բարձրացնել քաղաքացիների և հատկապես երեխաների և երիտասարդության խնդիրների վերաբերյալ գիտելիքները: «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իր տեսակի մեջ առաջինն ու միակն է Հարավային Կովկասում: Այն հիմնադրել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) 2007 թվականին։ Փառատոնի գոյության 15 տարիների ընթացքում ցուցադրվել է ավելի քան 700 ֆիլմ աշխարհի 150 երկրից։ Տոնակատարության օրերին տեղի են ունենում նաև շրջակա միջավայրի պահպանման մշակույթի զարգացմանը նվիրված սեմինարներ, ցուցահանդեսներ և մեդիա արշավներ Հայաստանի ողջ տարածքում:
Թեմա՝ ԿենսաԲազմազանություն
Ամեն տարի «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իր ուշադրությունը սևեռում է մի բնապահպանակն թեմայի վրա՝ բարձրացնելով դրա շուրջ իրազեկվածությունն ու այն դարձնելով օրակարգային։ Որպես փառատոնի 12-րդ տարվա հիմնական թեմա ենք վերցրել Կենսաբազմազանության պահպանությունը։ Կայանալիք բոլոր միջոցառումներն ու ակցիաները այս կամ այն կերպով փորձելու են բացատրել Հայաստանի, Հարավայի Կովկասի և աշխարհի կենսաբազմազանության պահպանության համալիր խնդիրը։ Կենսաբազմազանությունը Երկիր մոլորակի խճանկարն է, որը հարուստ է տարբեր գույներով ու ձևերով։ Դրա պահպանությունը չափազանց կարևոր է մեր էկոհամակարգերի հավասարակշռության և կայունության համար։ Բայզ այս խճակարիչ սպառնում են բնակավայրերի ոչնչացումը, աղտոտումը, գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը: Մեր պարտականությունն է պաշտպանել խոցելի տեսակներն ու բնակավայրերը և իրականացնել կայունացմա ուղղված հստակ գործողություններ: Իրազեկությունը բարձրացնելով մենք կարող ենք ապահովել այս խճանկարի կենսունակությունը ապագա սերունդների համար:
12-րդ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում տեղի ունենան տասնյակ միոցառումներ, որոնք ներկայացված են ներքևի նկարում․
Փուլ 1 Դիմորդները պետք է ներկայացնեն.
Փուլ 2 Եթե ձեր նախագծի կոնցեպտը հավանության է արժանացել, ընտրված թեկնածուն այն պետք է հարմարեցի հետևյալ փաթեթին.
Ուղարկի՛ր դիմումը info@fpwc.org հասցեին՝ վերնագրի տողում նշելով «SunChild IEF Design»: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 31-ը։