Եղեգիս համայնքում ձեռնարկատիրական կարողությունների ամրապնդում

Published on 25/12/2025

Համայնքների հզորացում և կայուն ձեռներեցություն. Եղեգիսում ամփոփվել է բիզնես մենթորության ծրագիրը

Եղեգիս խոշորացված համայնքում իրականացվող բիզնես մենթորության ծրագրի միջոցով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) աջակցել է մեղվաբուծության և զբոսաշրջության ոլորտների սկսնակ ձեռներեցներին՝ օգնելով նրանց նախնական գաղափարները վերածել հստակ բիզնես մոդելների և գործնական, եկամտաբեր ծրագրերի։

Խմբային մենթորության դասընթացների, անհատական խորհրդատվությունների և գործնական աշխատանքի շնորհիվ մասնակիցները զարգացրել են ձեռնարկատիրական առանցքային հմտություններ՝ սկսած թիրախային լսարանի սահմանումից և գաղափարների վավերացումից, մինչև բրենդավորում, վաճառքի ռազմավարություն և ֆինանսական գրագիտություն։

Հիշեցնենք, որ բիզնես մենթորության դասընթացներն իրականացվում են «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Այս նախաձեռնության նպատակն է նվազեցնել մարդու և վայրի բնության միջև առկա կոնֆլիկտը, որն էլ ավելի է սրվում կլիմայական փոփոխությունների հետևանքով։ Ծրագիրն աջակցում է տեղական համայնքներին՝ զարգացնելու կայուն և «արջակայուն» տնտեսություններ, ինչը թույլ է տալիս բնակիչներին ստանալ եկամուտ՝ միաժամանակ նպաստելով կենսաբազմազանության պահպանմանը և կենդանիների հետ ներդաշնակ համակեցությանը։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ՝ Darwin Initiative-ի շրջանակներում։


🐻 Նվիրաբերել և անվանակոչել