2025 թ. գարնանային ծառատունկը մոտենում է ավարտին՝ ապահովելով երկարաժամկետ բնապահպանական ազդեցություն

Published on 02/06/2025

2025 թ. գարնանային ծառատունկը մոտենում է ավարտին՝ ապահովելով երկարաժամկետ բնապահպանական ազդեցություն

FPWC-ի 2025 թվականի գարնանային անտառվերականգնման արշավը թևակոխում է եզրափակիչ փուլ՝ ամփոփելով Հայաստանի Վայոց ձորի մարզում իրականացված հավակնոտ և ազդեցիկ էկոլոգիական վերականգնման շրջանը:

 

Անցած ամիսների ընթացքում տասնյակ հազարավոր ծառեր են տնկվել տարածաշրջանի առավել նշանակալի էկոհամակարգերում, այդ թվում՝ Վարդահովիտ, Գողթանիկ և Քարագլուխ համայնքներում: Այս տարածքները խնամքով ընտրվել են՝ հաշվի առնելով դրանց առանցքային դերը տարածաշրջանային կենսաբազմազանության և բնապահպանական դիմակայունության հարցում:

 

Այս տարվա հաջողությունը միայն սկիզբն է: FPWC-ն հանձնառու է ընդլայնել իր ջանքերը՝ մինչև 2025 թվականի վերջ տնկելով ավելի քան 200,000 ծառ: Այս հավակնոտ թիրախն արտացոլում է թե՛ կլիմայական գործողությունների հրատապությունը, թե՛ երկարաժամկետ բնապահպանական կառավարման կարևորությունը:

 

FPWC-ի անտառվերականգնման ջանքերի առանձնահատկությունն էկոլոգիական ամբողջականության և գիտական լավագույն փորձի նկատմամբ հանձնառությունն է: Մենք կենտրոնանում ենք հետևյալ սկզբունքների վրա.

 

- Գիտականորեն հիմնավորված տնկում. իրականացվում է՝ հիմնվելով յուրաքանչյուր տեղանքի հողակլիմայական պայմանների վրա:

- Տեղական տեսակների ընտրություն. էկոհամակարգերի համատեղելիության և երկարաժամկետ կայունության ապահովման նպատակով:

- Վայրի սերմերի օգտագործում. տեղական միջավայրին հարմարված դիմակայուն և պտղատու ծառերի աճեցման համար:

- Շարունակական խնամք և մոնիթորինգ. յուրաքանչյուր տնկված ծառի առողջ աճն ապահովելու նպատակով:

 

Այս արշավը հնարավոր է դարձել մեր գործընկերների, դոնորների և համայնքների աջակցության շնորհիվ: Յուրաքանչյուր տնկված ծառ նպաստում է օդի մաքրությանը, առողջ էկոհամակարգերի ձևավորմանը և Հայաստանի կայուն ապագային:


🐻 Նվիրաբերել և անվանակոչել