
Published on 22/11/2017
Տոներն են մոտենում և մտածում եք գնել մաքուր, «արդար», համեղ գյուղական մթերք։ Մենք առաջարկ ունենք։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմադրամը (FPWC) և Օրգանական հողագործության հիմնադրամը (FOF) սիրով հրավիրում են «Մեր սեղանից ձեր սեղան» գյուղական տոնավաճառին: Տոնավաճառը տեղի կունենա Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի գյուղապետարանում, իրենց արտադրած մթերքը ցուցահանդես-վաճառքի կհանեն Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ և Լուսաշող գյուղերի բնակիչները։ Անմիջապես գյուղացուց կարող եք գնել՝ միրգ, մեղր, չորամիրգ, պահածոներ, ընդեղեն, տնական սուջուխ և բաստուրմա։ Միջոցառման նպատակը Նոր տարվա և Ծննդյան տոներին ընդառաջ Ուրցաձոր ժամանած Երևանի բնակիչներին գյուղական բարձրակարգ թարմ մթերք առաջարկելն է՝ գյուղաբնակների համար ստեղծելով եկամտի լրացուցիչ աղբյուր։ Երևան-Ուրցաձոր-Երևան անվճար ավտոբուսները կշարժվեն Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացից՝ առավոտյան 11։00։ Տոնավաճառը կմեկնարկի 13։00 և կավարտվի 16։00։ Ուրցաձորը Երևանից գտնվում է 60 կմ հեռավորության վրա, 60-80 րոպե ճանապարհ է մեքենայով։ Մեր ածխածնային ոտնահետքը կրճատելու նպատակով առաջարկում ենք մեքենա «կիսելու» (carpool) գաղափարը։ Եթե տոնավաճառին պատրաստվում եք գալ ձեր սեփական մեքենայով և եթե մեքենայում ազատ տեղ ունեք՝ ապա 11։00 եկեք Հանրապետության հրապարակ և ձեզ հետ վերցրեք ևս մեկ/մի քանի հոգու։ Միջոցառումը ներառում է երաժշտական և աշխատարանների ծրագիր։ Տոնավաճառն անցկացվում է Եվրոպական միության (EU) կողմից ֆինանսավորվող «Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակում։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ (+37410) 58 58 84, (+37493) 344-288 Միացեք նաև միջոցառմանը ֆեյսբուքում: