Ոչ պետական պահպանվող տարածքների անտառապահների դերը և ֆինանսավորումը՝ 30x30 թիրախին հասնելու համար

Published on 29/10/2026

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կապույտ գոտում տեղի է ունեցել «Իրականացման խզման հաղթահարում․ ոչ պետական ռենջերների դերի ճանաչումն ու ապահովումը ռեսուրսներով 30x30 թիրախի համար» (Closing the implementation gap: recognising and resourcing non-state rangers for 30x30) խորագրով հարակից միջոցառումը։ Քննարկմանը բանախոսի կարգավիճակով մասնակցել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանական ծրագրերի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանը, որը ներկայացրել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) ոչ պետական ռենջերների ավելի քան 15 տարվա փորձն ու առանցքային դերը։
Անդրադառնալով դաշտային պահպանության աշխատանքներին՝ Ծովինար Հովհաննիսյանը նշել է, որ CWR-ի ռենջերներն ապահովում են ավելի քան 35,000 հեկտար տարածքի մշտական պաշտպանությունը։ Նրանց ամենօրյա հետևողական գործունեության շնորհիվ իրականացվում է վայրի կենդանիների՝ այդ թվում կովկասյան հովազի շարունակական մոնիթորինգ և որսագողության արդյունավետ կանխարգելում։
Իր ելույթում FPWC-ի ներկայացուցիչը կարևորել է ոչ պետական ռենջերների ինստիտուցիոնալ կայացման անհրաժեշտությունը՝ շեշտելով նրանց հստակ իրավական կարգավիճակի ապահովման և Կենսաբազմազանության ազգային ռազմավարություններում (NBSAP) ընդգրկելու հրամայականը։ Ամփոփելով խոսքը՝ նա ընդգծել է, որ 30x30 գլոբալ թիրախին հասնելու համար անհրաժեշտ է ուղղակի ներդրումներ կատարել հենց առաջնագծում՝ դաշտում աշխատող ռենջերական թիմերի, նրանց տեխնիկական համալրվածության և անվտանգության ապահովման մեջ։