Լրագրողների հավատարմագրում․ «Արևորդի» 8-րդ  փառատոն

Published on 24/09/2022

Press-accreditation copy 1 «Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնը սկսում է փառատոնը լուսաբանել ցանկացող տեղական և միջազգային լրագրողների և լրատվամիջոցների հավատարմագրումը: Փառատոնը տեղի կունենա հուլիսի 20-22-ը Վայց Ձորի մարզի Վարդահովիտ գյուղում։ Հավատարմագրվել կարող են. • տպագիր մամուլի լրագրողներ • ռադիո/հեռուստալրագրողներ • լուսանկարիչներ և ֆոտոլրագրողներ • էլեկտրոնային լրատվամիջոցների թղթակիցներ • լրատվական ծառայությունների լրագրողներ • անկախ լրագրողներ, բլոգերներ։ Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է. • Լրացնել հայտը • կցել մեկ անձնագրային չափի լուսանկար • լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի երաշխավորագիր` նշելով լրագրողի (անհրաժեշտության դեպքում նաև օպերատորի կամ լուսանկարչի) անուն ազգանունը, նաև փառատոնի նյութերը հրապարակելու/թողարկելու համաձայնություն Հավատարմագրված լրագրողն իրավունք է ստանում. • ստանալ փառատոնի ամբողջ տեղեկատվությունը և օգտվել մամուլի ծառայություններից • ազատ մուտք բոլոր մամլո ասուլիսներին և լրատվամիջոցների համար նախատեսված միջոցառումներին • հարցազրույցներ փառատոնի մասնակիցների, հյուրերի, ժյուրիի անդամների հետ (նախապես արված պայմանավորվածության համաձայն) Հավատարմագրման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: Հավատարմագրման հայտը կարող եք լրացնել այստեղ։ https://sunchild.fpwc.org/accreditation/ Փառատոնն ապահովում է Երևան-Վարդահովիտ-Երևան անվճար երթուղի: Մամուլի ներկայացուցիչների կեցությունը փառատոնը չի հոգում։ «Արևորդի» 8-րդ  միջազգային բնապահպանական փառատոնն անցկացվում է «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակում` Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ։ Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:
🐻 Նվիրաբերել և անվանակոչել