Համահայկական նկարչական 9-րդ մրցույթ

Published on 19/07/2016

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ իններորդ անգամ նախաձեռնում է ամենամյա Համահայկական նկարչական մրցույթ-նախագիծը: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող 5-16 տարեկան երեխաներ ու պատանիներ:

Հայտերն ընդունվում են մինչև 2016թ-ի հոկտեմբերի 1-ը:

Թեմաներ․  

• Եթե բնությունը խոսեր  

• Բույսերին՝ կյանք, մեզ՝ թթվածին

• Երկրագունդն առանց մեզ։

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկից ավելի նկարներ։ Ներբեռնվող ֆայլի ձևաչափը՝ JPG, Ֆայլի անվանումը՝ լատինատառ: 2014 - 2015թթ. մրցույթների արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 22-ին՝ «Նկարչական oր» ամենամյա միջոցառման ժամանակ։ 2016թ-ի արդյունքների ամփոփումը տեղի կունենա հոկտեմբերին՝ «Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնի շրջանակում։

«Նկարչական oր» միջացառմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես զանգահարել 094 344 288 հեռախոսահամարով։

Մասնակցության պայմաններ

Տարբերակ 1.

• մուտք գործեք մեր կայքի «Հայտ» բաժինը,

• գրանցվեք՝ լրացնելով հայտի բոլոր տողերը,

• վերբեռնեք ձեր լուսանկարները և մրցութային գեղանկարի էլեկտրոնային տարբերակը:

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկից ավելի նկարներ։

Տարբերակ 2

Նկարները ներկայացրեք Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ՝ Հայաստան, Երևան 0001, Խանջյան փող., 47/1 շենք հասցեով: Նկարի հետևում նշեք ձեր անուն-ազգանունը, տարիքը, բնակության վայրը, էլ հասցեն, հեռախոսահամարը: