Նոր հեծանվային ուղի հեծանվորդների համար

Published on 14/02/2023

Կենսաբազմազանությամբ հարուստ հեռավոր համայնքներում բնության համար անվնաս էկո – զբոսաշրջության զարգացման շրջանակներում FPWC հիմնադրամը համագործակցություն հաստատեց Վելո Քլաբ երիտասարդական ՀԿ-ի հետ, որը խթանում է երիտասարդության ներգրավումը գյուղական զարգացման ծրագրերում որպես կարևոր բաղադրիչ ներառելով առողջ ապրելակերպն ու ածխածնային հետքի կրճատումը Համագործակցության արդյունքում Խնձորուտ համայնքին կից ճանապարհը պատրաստվել և գծանշվել է ըստ ՀՀ Տուրիզմի կոմիտեի ուղեցույցերի, տեղադրվել են 10 ինֆորմացիոն  և ուղղություն ցույց տվող ցուցանակներ: Արդեն գարնանը Վելո Քլաբը կսկսի ընդունել հայտեր հեծանվորդներից և կխթանի հեծանվային տուրիզմի զարգացումը ՀՀ լեռնային գոտիներում նպաստելով զբոսաշրջիկների թվի աճին դեպի ՀՀ գյուղական և հեռավոր համայնքներ ապահովելով նվազագույնը 1 գիշերակաց տեղական հյուրատներում Աշխատանքային այս մոդելը կրկին ի ցույց է դնում գյուղերի ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը, կապը համայնքների միջև, ինչպես նաև համայնքային զարգացման բիզնես մոդելների փոխկապակցվածության անհրաժեշտությունը: Երթուղին հասանելի է հետևյալ հղմամբ` https://ridewithgps.com/trips/37592653 Ծրագիրն իրականացվում է «ԵՄ  զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ

🐻 Նվիրաբերել և անվանակոչել