
Published on 15/10/2024
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը փնտրում է հարցազրուցավարների, ովքեր կիրականացնեն սոցիոլոգիական հարցումներ Հիմնադրամի բնապահպանական ծրագրերի շրջանակներում։
Հարցումներն իրականացվելու են Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակավայրերում։
Հարցումների նպատակն է ուսումնասիրել տեղաբնակների մոտեցումները բնապահպանական մի շարք խնդիրների վերաբերյալ, որի հիման վրա էլ կմշակվեն տարբեր նախագծեր՝ բարելավելու վերհանված խնդիրները։
Բոլոր հարցազրուցավարների համար կկազմակերպվեն նախապատրաստական դասընթացներ՝ փորձառու սոցիոլոգի կողմից, ով կտա բոլոր անհրաժեշտ հմտությունները հարցումներն իրականացնելու համար։
Հարցումները տեղի են ունենալու սույն թվականի հոկտեմբերի 28—ից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:
Հարցազրուցավարների որակավորում
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (նաև ուսանող),
- Հաղորդակցման հմտություններ, սահուն և գրագետ խոսք,
- Հայերենի գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը ցանկալի է,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Պատասխանատվություն, ճշտապահություն, ազնվություն, ճկունություն, արագ կողմնորոշվելու կարողություն
Աշխատանքային պայմաններ
- 1 հարցազրույցի արժեքը՝ 1000 դրամ
- Տրանսպորտը ապահովվում է Հիմնադրամի կողմից։
- Վայոց Ձորում բնակվող դիմորդներին կտրվի առաջնահերթություն
Դիմելու համար լրացրեք հետևյալ հարցաթերթը