«Գյոթե-Ինստիտուտի» ամենամյա ճամբարը CWR-ում

Published on 16/04/2023

Վերջերս Կովկասի վայրի բնության ապաստարանում (CWR) գտնվող Էկո Լոջում հյուրընկալեցինք երիտասարդ բնապահպանների մի խումբ, ովքեր իրենց ամառային ճամբարը անցկացրին մեր փայտե տնակներում։ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մեր հյուրերը տուն վերադարձան նոր ընկերներով։

Այս տարի CWR-ում անցկացվեց «Գյոթե-Ինստիտուտի» կողմից կազմակերպվող ամենամյա ճամբարը։

Այս տարվա ճամբարի առանձնահատկությունն այն էր, որ FPWC-ն կիրառել էր ամբողջովին բնական և էկոլոգիապես մաքուր մոտեցումներ։ Մեր երիտասարդ հյուրերը անցկացրին հագեցած և հետաքրքիր օրեր՝ լի նոր գիտելիքներով և արկածներով․ նրանք սովորեցին օձերի մասին, ծանոթացան թափոնների կառավարման և բնության պահպանության այլ կարևոր թեմաների հետ, մասնակցեցին ժայռամագլցման և արշավների։ Միաժամանակ նրանք զարգացրին իրենց գերմաներենի գիտելիքները և ձեռք բերեցին նոր հմտություններ։ Մի խոսքով՝ ինչպես իրենք էին ասում, ճամբարը շատ հետաքրքիր, ուսուցողական և հաճելի էր։

Վերջում բոլորի տպավորությունները ամփոփվեցին խարույկի շուրջ։

Այս հետաքրքիր դասընթացներից մեկի արդյունքում ստեղծվել է նաև փոքրիկ անիմացիոն ֆիլմ։ Ի դեպ, ֆիլմում օգտագործված անձրևի ձայնը ամբողջությամբ ստեղծվել է ճամբարականների կողմից, իսկ տաղանդավոր Գոհար Սարգսյանը մեծ աջակցություն է ցուցաբերել այս անիմացիոն ֆիլմի ստեղծման ընթացքում։

 
🐻 Նվիրաբերել և անվանակոչել