
Published on 09/06/2025
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անազատության մ, որոնք իրականացվել են բրիտանացի մասնագետների թիմի կողմից՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և «International Animal Rescue» կազմակերպության հետ համագործակցությամբ։
Տարիներ շարունակ այս արջերն ապրել են նեղ վանդակներում՝ անմարդկային պայմաններում՝ սթրեսից ու հուսահատությունից կրծելով վանդակի երկաթյա ճաղերը։ Այս տևական տրավման, զուգորդված ոչ պատշաճ սննդակարգի հետ, հանգեցրել էր ատամների լուրջ վնասման, կոտրվածքների և մաշվածության, ինչը ցավոտ ու դժվար էր դարձնում սնվելու գործընթացը։
«Այս արջերը երկար տարիներ կոտրել են իրենց ատամները՝ կրծելով վանդակների ճաղերը, ինչպես նաև տառապել են թերի սնուցումից»,- նշեց վիրահատությունները գլխավորող փորձառու կենդանաբույժ Գերհարդ Պուտերը: «Այս միջամտությունները նրանց թույլ կտան կրկին նորմալ սնվել և զգալիորեն կբարելավեն նրանց կյանքի որակը»:
Ատամնաբուժական միջամտություններն առանցքային փուլ են արջերի վերականգնման գործընթացում։ Նրանք հատուկ խնամք են ստանում FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որտեղ աստիճանաբար կվերականգնեն ուժերը և կհարմարվեն հարստացված, բնականին մոտ միջավայրին, ինչը նպաստում է թե՛ ֆիզիկական, թե՛ հուզական բարեկեցությանը։
Այս փրկության գործողությունը նաև վայրի կենդանիներին մասնավոր տարածքներում անազատ պահելու արատավոր պրակտիկային վերջ տալու համազգային ջանքերի մի մասն է։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ներկա գտնվելով գործողությանը, վերահաստատեց այս պրակտիկան վերացնելու հանձնառությունը:
«FPWC-ն հավատարիմ է մնում Հայաստանում անազատության մեջ գտնվող վայրի կենդանիների փրկության և համակարգային փոփոխությունների իրականացման առաքելությանը»,- նշեց FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: «Մենք ողջունում ենք կառավարության աջակցությունը և կշարունակենք աշխատել, որպեսզի ոչ մի վայրի կենդանի այլևս ստիպված չլինի կրել նման տառապանքներ»:
Իր Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի և բնապահպանական լայնածավալ ծրագրերի միջոցով FPWC-ն պահպանում է Հայաստանի կենսաբազմազանությունը, վերականգնում վնասված էկոհամակարգերը և խթանում մարդու ու վայրի բնության խաղաղ համակեցությունը: