
Published on 06/10/2025
CWR-ից մինչև COP17. EVN Report-ն անդրադարձել է Հայաստանի բնապահպանական ուղուն և FPWC-ի փորձին
EVN Report պարբերականն իր նոր հոդվածում մանրամասն վերլուծել է Հայաստանի բնապահպանական զարգացման ուղին՝ սկսած Ուրցաձորում տեղական համայնքահեն պահպանության առաջին քայլերից մինչև հաջորդ տարի կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովի (COP17) հյուրընկալումը: Հոդվածում ներկայացված են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) տարածաշրջանային խորհրդականի թեկնածու Ռուբեն Խաչատրյանի դիտարկումները:
Հարցազրույցի ընթացքում Ռուբեն Խաչատրյանն անդրադարձել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) ստեղծմանն ու զարգացմանը: Այն, ինչ տարիներ առաջ սկսվել էր որպես համայնքային նախաձեռնություն, այսօր վերածվել է էկոլոգիական վերականգնման և մարդ-բնություն համակեցության հաջողված միջազգային մոդելի:
Հոդվածում ընդգծվում է, թե ինչու է Հայաստանի փորձը բնապահպանության ոլորտում այսօր առավել քան երբևէ կարևոր գլոբալ մակարդակում՝ հաշվի առնելով կենսաբազմազանության կորստի դեմ պայքարի և կայուն լանդշաֆտների ստեղծման հրատապությունը: