FPWC-ն հայտարարում է մարզիչների ներգրավման հայտ՝ կայուն տուրիզմի և գյուղատնտեսական բիզնեսի զարգացման ոլորտներում

Published on 27/03/2025


Բաց կանչ դասընթացավարների համար – Կայուն զբոսաշրջության փորձագետ 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը փնտրում է Կայուն զբոսաշրջության փորձագետի, ով կանցկացնի դասընթացներ՝ բնահեն և համայնքահեն զբոսաշրջական բիզնես զարգացնելու վերաբերյալ: Դասընթացը կկենտրոնանա բնապահպանական կայունության, շրջանաձև տնտեսության սկզբունքների, էկո-հավաստագրերի և պատասխանատու զբոսաշրջության լավագույն փորձերի վրա՝ օգնելու մասնակիցներին ստեղծել և զարգացնել բիզնես, որը կնպաստի ինչպես տեղական համայնքներին, այնպես էլ շրջակա միջավայրին։

Հիմնական պարտականություններ

  • Տրամադրել տեղեկատվություն գյուղական համայնքների սկսնակ գործարարներին կայուն զբոսաշրջական բիզնես մշակելու և կառավարելու մասին՝ նվազագույն բնապահպանական ազդեցությամբ:

  • Ներկայացնել շրջանաձև տնտեսության սկզբունքներ և դրանք զբոսաշրջական գործողություններում ինտեգրելու եղանակներ:

  • Ուղեցույց տրամադրել էկո-հավաստագրերի (օրինակ՝ Green Key) և դրանց առավելությունների մասին:

  • Դասուցանել կայուն հյուրընկալության պրակտիկա, ինչպիսիք են թափոնների կրճատումը, էներգիայի արդյունավետությունը և պատասխանատու գնումների կառավարում։

  • Մասնակիցների հետ ուսումնասիրել հնարավորություններ ագրոտուրիզմի, էկո-կացարանների, մշակութային զբոսաշրջության և արկածային տուրիզմի համար:

  • Առաջարկել ռազմավարություններ զբոսաշրջության միջոցով համայնքային ներգրավման և տեղական տնտեսական օգուտների համար:

  • Օգնել մասնակիցներին հասկանալ բնահեն զբոսաշրջության մարկետինգային ռազմավարություններ և թե ինչպես գրավել պատասխանատու զբոսաշրջիկների:

Պահանջներ

  • Փորձ կայուն զբոսաշրջության, էկո-զբոսաշրջության կամ հարակից այլ ոլորտում:

  • Գիտելիքներ էկո-հավաստագրերի, շրջանաձև տնտեսության և կայուն բիզնես մոդելների մասին:

  • Հմտություններ դասընթացների վարման ու կառավարման ոլորտում, նախընտրելի է՝ գյուղական համայնքների հետ:

  • Փորձ գյուղական և բնահեն զբոսաշրջական նախաձեռնություններում:

Հետաքրքրված թեկնածուները պետք է ուղարկեն իրենց CV-ն և հետաքրքրվածության նամակը, որտեղ կներկայացնեն դասընթացների վարման իրենց մոտեցումը և փորձը hr@fpwc.org էլհասցեին մինչև սույն թվականի ապրիլի 10-ը:




 

 

🐻 Նվիրաբերել և անվանակոչել