
Published on 22/04/2024
Երկրի օր 2024 SMS արշավ
Ամեն տարի ապրիլի 22-ին ամբողջ աշխարհը նշում է Երկրի օրը, որը սկիզբ է առել 1970 թվականին՝ որպես ժամանակակից բնապահպանական շարժման առանցքային պահ: Համաշխարհային այս տոնակատարությունը գալիս է ևս մեկ անգամ հիշեցնելու բոլորիս կայուն ապրելակերպի հրատապ անհրաժեշտության մասին հօգուտ թե՛ մարդկության, թե՛ մոլորակի: Այն կոչ է անում մեզ ապրելու բնության հետ ներդաշնակ՝ կյանքի բոլոր քայլերում առաջնահերթություն տալով Երկիր մոլորակի «առողջությանը»։
Երկրի օրվա կապակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) մեկնարկել է մեկամսյա արշավ։ Այս ժամանակահատվածում անհատները կարող են ակտիվորեն աջակցել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծառատունկի նախաձեռնությանը` պարզապես ուղարկելով SMS հաղորդագրություն և նվիրատվություններ անելով` նպաստելու ծառատունկի ջանքերին:
Գործընթացը պարզ է՝ 1 SMS-ը = 1 ծառ = 500 ՀՀ դրամ: 7733 համարին ուղարկելով ԾԱՌ կամ TREE բառը՝ կարող եք օգնել FPWC-ին տնկել ծառեր Հայաստանում։
Եվ եթե ցանկանում եք ունենալ ավելի մեծ ներդրում ու ավելի շատ ծառեր տնկել, կարող եք պարզապես ավելի շատ հաղորդագրություններ ուղարկել, և մեր թիմի կողմից կունենաք փոքրիկ անակնկալ:
Եթե նախընտրում եք այլընտրանքային մեթոդներ՝ աջակցելու FPWC-ի պահպանության ծրագրերին, կարող եք նվիրատվություն կատարել հետևյալ հղման միջոցով՝ https://www.fpwc.org/donate/
Երկրի օրվա SMS արշավը սկսել ենք իրականացնել 2021 թվականին, և ամեն տարի ավելի շատ մարդիկ միանում են մեզ՝ նվիրատվություններ անելու ծառ տնկելու համար։ 2024 թվականի աշնանն արդեն ձեր նվիրաբերությամբ արված ծառերը կտնկվեն բնության գրկում, իսկ մեր թիմը FPWC—ի սոցհարթակներում պարբերաբար թարմացումներ կտեղադրի ծառերկ աճի ու տնկման վերաբերյալ։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը 2018 թվականից սկսած իրականացնում է համայնքային տարածքներում անտառատնկման աշխատանքներ։ Հիմնադրամի անտառավերականգնման ծրագիրը տարեցտարի ընդլայնվում է՝ նպատակ ունենալով վերականգնելու մի շարք դեգրադացված տարածքներ իր կողմից հիմնադրված ու պահվանվող «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» մասնավոր պահպանվող տարածքում։ Անտառավերականգնման աշխատանքները ոչ միայն կնպաստեն կլիմայական փոփոխության մեղմանը, այլև կապահովեն վայրի կենդանատեսակներին անհրաժեշտ սննդային ռեսուրսներով՝ մեղմելով մարդ-վայրիի բնություն կոնֆլիկտը։
Անցած տարիների ընթացքում FPWC-ն հաջողությամբ տնկել է ավելի քան 450,000 ծառ Վայոց ձորի մարզում, և առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք պատրաստվում ենք հատել 2,000,000 ծառի սահմանը։