CWR-ի անտառապահներն աջակցել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարմանը

Published on 07/04/2023

 

Մի քանի օր առաջ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, որի հարևանությամբ գտնվում է Կովկասի վայրի բնության ապաստարանի (CWR) տարածքը։ Հրդեհի պատճառը, ըստ ամենայնի, կայծակն է եղել։ «Խոսրովի անտառ» արգելոցի ռեյնջերի հետ միասին առաջինը հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է CWR-ի անտառապահը։

Արագ արձագանքի արդյունքում դեպքի վայր են ժամանել նաև արգելոցի մյուս աշխատակիցները և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները։ Համատեղ իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ, և որոշ ժամանակ անց՝ տեղացած անձրևի շնորհիվ, հրդեհը ամբողջությամբ մարվել է։

CWR-ը մասնավոր պահպանվող տարածք է, որը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։

 

Դեպքի մանրամասները կհստակեցվեն առաջիկայում, սակայն նախնական տվյալներով այրվել է մոտ 40 գիհի ծառ։

 

🐻 Նվիրաբերել և անվանակոչել