«Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոն. կամավորների հայտերի ընդունում

Published on 22/05/2018

Բոլորի՜ն, բոլորի՜ն, բոլորի՜ն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հայտարարում է կամավորների հայտերի ընդունում «Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնի համար։ Փառատոնը տեղի կունենա 2018թ. հուլիսի 20-22-ը Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղում: Ո՞ւմ ենք փնտրում Պատասխանատու և եռանդուն բնասերների՝ առանց տարիքային սահմանափակման: Ի՞նչ ենք առաջարկում Վառ, հետաքրքիր ու հանրաշահ աշխատանք՝ հրաշալի թիմում: Դիմել կարող են բոլոր հետաքրքրված թեկնածուները՝ լրացնելով առցանց հայտադիմումը մինչև 2018թ-ի հունիսի 3-ը, 24:00, (GMT+4): Նախընտրական փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի մինչև հունիսի 13-ը: Ընտրության վերջնական արդյունքները հայտնի կդառնան 2018-ի հունիսի 15-ին: Կազմակերպչական աշխատանքներում ներգրավվել ցանկացող կամավորների համար կամավորական աշխատանքները կմեկնարկեն հունիսի 18-ից։ Աշխատանքների ավարտին բոլոր կամավորները կստանան «Արևորդի» փառատոնին իրենց մասնակցությունը փաստող նամակ-հավաստագրեր: Խնդրում ենք լրացնել հայտը։ Փառատոնի մասին: sunchild.fpwc.org «Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոն իրականացվում է «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ։։ Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

🐻 Նվիրաբերել և անվանակոչել