Լուկաշին համայնքը կազատվի խմելու ջրի խնդրից

Published on 31/05/2020

Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում ջրի խնդիր է եղել դեռևս խորհրդային տարիներին: Գյուղի որոշ թաղամասերին առհասարակ ջուր չի մատակարարվել, իսկ զգալի մասում գործել է մատակարարման երկժամյա գրաֆիկ: Հանրապետության 4 համայնքում ջրի կորուստները կանխելու, մատակարարման արդյունավետությունը բարձրացնելու և կենցաղավարության տարրական պայմաններ ապահովելու նպատակով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ը, և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) գարնանը համաձայնագիր են ստորագրել: Այդ համայնքներից մեկը Լուկաշինն է, որտեղ ջրամատակարարման ցանցի նախագիծը ներկայումս իրականացման ընթացքի մեջ է: Բացի 4,2 կմ երկարություն ունեցող մայր ջրագծից, այս համայնքում կառուցվող ջրամատակարարման ներքին ցանցի երկարությունը կազմելու է շուրջ 12,2 կմ: Առաջիկայում կտեղադրվեն ջրաչափեր, ջրաչափական ժամանակակից դիտահորեր, որոնք կնպաստեն ջրի տնտեսմանն ու հաշվառմանը: Իրականացվող վերականգնման աշխատանքների արդյունքում ակնկալվում է ջրամատակարարման գրաֆիկի բարելավում (օրական 2 ժամից մինչև շուրջօրյա), խմելու ջրի անվտանգության բարձրացում, ցանցում վթարների թվի կրճատում, ինչպես նաև ջրի և էներգիայի խնայողություն: Այս նոր ենթակառուցվածքը լուկաշինցիներին կազատի իրենց հիմնական խնդրից:

🐻 Նվիրաբերել և անվանակոչել