
Published on 20/06/2021
Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր բերված ծաղիկների ցողուններից պատրաստվող կենսահումուսը գրեթե ավարտուն փուլում է։ Այս տարի hուշահամալիրում խոնարհված ծաղիկների մի մասն ամբողջական հերբարիումներ կազմեցին, իսկ ցողուններից կենսածին պարարտանյութ է պատրաստվում։ Ծաղկաթերթերն էլ չորացման փուլում են։ Դրանք կօգտագործվեն ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար։ Կենսահումուսը էկոլոգիապես մաքուր, կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է, որը ստացվում է բույսերի մնացորդի՝ օրգանականան թափոնների և հողի որդերի կողմից դրանց մշակման միջոցով: Պարարտախառնուրդը կօգտագործվի Հիշողության պուրակում հողի մշակման նպատակով։ Կենսահումուսի ստացմանն օգնում են Երևանի բուսաբանական այգին և ՕՌՎԱԿՕ ՓԲԸ հայ-նորվեգական համատեղ ձեռնարկությունը: