
Published on 02/07/2018
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմադրամը (FPWC) և Օրգանական հողագործության հիմնադրամը (FOF) սիրով հրավիրում են «Հաց ու կաց» գյուղական զբոսաշրջության փառատոնին։ Փառատոնի նպատակը գյուղական զբուսաշրջության զարգացումն է, համայնքի տնտեսական զարգացումը և գյուղաբնակների համար եկամտի լրացուցիչ աղբյուր ստեղծելը։ Փառատոնը տեղի կունենա Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում։ Փառատոնի մուտքն անվճար է։ Գործելու է Երևան-Ուրցաձոր-Երևան անվճար երթուղի։ Հնարավոր է մասնակցել փառատոնին նաև գիշերակացով սարերում, վրանների տակ։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ Օրակարգ Հուլիսի 14 14։00 - Մեկնում Երևանից 15։30 - Ժամանում Ուրցաձոր 15։50 - Բացման պաշտոնական արարողություն 16։00 - 20։00 - Գյուղմթերքի տոնավաճառ 16։00 - 20։30 - Այցելություն գյուղացիների տներ, բերքահավաք, լավաշի պատրաստում թոնրում, օղու թորում, ձիավարություն, պիկնիկ, սլեքլայն, խաղեր գյուղի երեխաների հետ, կավագործության և խաչքարագործության աշխատարան 18։00 - 20։00 - Ֆուտբոլի ԱԱ2018 երրորդ տեղի խաղի բացօթյա ցուցադրություն 20։15 - Բացօթյա համերգ․ Adana Project 21։30 - Դեպի վրանային ճամբար 22։00 - Դեպի Երևան (ովքեր չեն մասնակցելու գիշերակացին) 22։30 - Ժամանում վրանային ճամբար 23։00 - 24:00 - Երաժշտություն Kook-ի կատարմամբ Հուլիսի 15 08։00 - 10։00 - Առավոտյան յոգա, քայլարշավ, սլեքլայն 10:00 - 11։00 - Ժամանակ նախաճաշի համար 11։00 - Դեպի Ուրցաձոր 12։00 - Դեպի Երևան Ուղևորափոխադրում Երևան-Ուրցաձոր-Երևան անվճար ավտոբուսները կշարժվեն Երևանի Հանրապետության հրապարակից՝ 14։00, վերադարձը՝ 22։00։ Երևան-Ուրցաձոր-Երևան փոխադրումն անվճար է։ Մեր ածխածնային ոտնահետքը կրճատելու նպատակով առաջարկում ենք մեքենա «կիսելու» (carpool) գաղափարը։ Եթե փառատոնին պատրաստվում եք գալ ձեր սեփական մեքենայով և եթե մեքենայում ազատ տեղ ունեք՝ ապա 14։00 եկեք Հանրապետության հրապարակ և ձեզ հետ վերցրեք ևս մեկ/մի քանի հոգու։ Ուրցաձորում շրջելու համար հասանելի կլինի հեծանվի վարձակալություն։ Կեցություն Գիշերակացին մասնակցողները կարող են տեղում վարձակալել վրաններ ու քնապարկեր․ Վրան՝ 2 տեղ - 3000 դրամ Վրան՝ 3 տեղ - 4000 դրամ Վրան՝ 4 տեղ - 5000 դրամ Քնապարկ - 1000 դրամ Սեփական վրանի և քնապարկի առակայության դեպքում՝ մասնակցության վճար 1000 դրամ Սնունդ Ուրցաձորի բնակիչների տները կվերածվեն փոքրիկ հյուրընկալ ճաշասրահների ու սրճարանների։ Փառատոնի բոլոր մասնակիցները կարող են շրջել գյուղում և քարտեզների միջոցով գտնել տները, որտեղ կարող են ճաշել․ Գյուղական ճաշ - 2500 - 3500 դրամ Սուրճ/թեյ և գյուղական աղանդեր - 1500 դրամ Բացի այդ, կլինի գյուղմթերքի և գյուղական տարբեր ուտեստների վաճառք Ուրցաձոր գյուղը գտնվում է Արարատի մարզում։ Տարածքը հայտնի է իր կենսաբազմազանությամբ։ Գյուղից 7 կմ հեռավորության վրա գտնվում է Խոսրովի անտառ պետական արգելոցը և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), որը մասնավոր կառավարվող բնապահպանական միակ տարածքն է Հարավային Կովկասում։ Վրանային ճամբարը կլինի CWR-ի երկրորդ անտառակայանի տարածքում՝ գետի ափին, որտեղ նախկինում Ուրցաձորի բնակիչները նշում էին Ծաղկազարդը։ Փառատոնն անցկացվում է Եվրոպական միության (EU) կողմից ֆինանսավորվող «Աղքատության կրճատումը Ուրցաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակում։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +37477) 38 20 88, +37477) 00 94 60