Դիմումների ընդունում՝ Հայաստանի Անտառային Դաշինքի քարտուղարի պաշտոնի համար

Published on 07/05/2025

Հայաստանի Անտառային Դաշինքը հրավիրում է դիմումներ քարտուղարի պաշտոնի համար

Քարտուղարի դերը լինելու է նպաստել Անտառային դաշինքի նպատակների առաջխաղացմանը հետևյալ ուղղություններով՝

  • Անտառային դաշինքի ներկայացուցչություն՝ լոբբինգի նախաձեռնությունների շարունակական աշխատանքներում
  • Հայաստանում անտառներին առնչվող կարևոր թեմաների ուսումնասիրություն
  • Լոբբինգի շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
  • Անտառային դաշինքի միջոցառումների նախապատրաստում և կազմակերպում
  • Տեղեկատվական աշխատանք Անտառային դաշինքի և Հայաստանում անտառներին վերաբերող հարցերի շուրջ
  • Պարբերական բանավոր և գրավոր հաղորդակցություն համապատասխան նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային դերակատարների հետ
  • Հայաստանում անտառներին վերաբերող իրավական դաշտի իմացություն
  • Կայքի ստեղծման գործընթացի վերահսկում և դրա բովանդակության կառավարում

Աշխատանքային պարտականություններ

  • Ներկայացնել Անտառային դաշինքի ընդհանուր տեսակետներն ու դիրքորոշումները
  • Կազմակերպել հանդիպումներ պետական պաշտոնյաների հետ՝ Դաշինքի նպատակների առաջխաղացման համար
  • Անհրաժեշտության դեպքում ապահովել հետագա աշխատանքը մինչև արդյունքի հասնելը
  • Կազմակերպել Անտառային դաշինքի հանդիպումները և պատրաստել համապատասխան արձանագրություններն ու փաստաթղթերը
  • Կազմակերպել կլոր սեղաններ, շահագրգիռ կողմերի համար այլ փոխանակման ձևաչափեր, անտառներին նվիրված համաժողովներ և այլ միջոցառումներ
  • Պատրաստել մամուլի հաղորդագրություններ և կազմակերպել Դաշինքի հաղորդակցությունը լրատվամիջոցների հետ
  • Պարբերաբար տեղեկացնել Անտառային դաշինքի անդամներին գրավոր և բանավոր հաշվետվությունների միջոցով
  • Պատրաստել Անտառային դաշինքի գործունեության տարեկան հաշվետվությունները

Պահանջվող որակավորումներ

  • Խոր հետաքրքրվածություն անտառների պահպանության, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հարցերով
  • Ներկայացուցչական աշխատանքի փորձ և հմտություններ
  • Կառավարության և նախարարությունների հետ արդյունավետ աշխատելու և դրական որոշումների հասնելու կարողություն
  • Ուժեղ կազմակերպչական և բանակցային հմտություններ
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր
  • Բարձրագույն կրթություն

Նշում

Հայաստանի Անտառային Դաշինքը հայկական հասարակական կազմակերպությունների հովանի նախաձեռնություն է, որը զբաղվում է Հայաստանում անտառային լանդշաֆտների վերականգնմամբ և անտառապատմամբ։ Ներկայումս դաշինքի անդամ չորս կազմակերպություններն են՝ Armenia Tree Project, Foundation for the Protection of Wildlife and Cultural Assets, My Forest Armenia և Shen NGO։

Հայաստանի Անտառային Դաշինքի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի անտառների պահպանությանն ու վերականգնմանը։ Այս շրջանակում Դաշինքը հանդես է գալիս հետևյալի օգտին՝

  • Անտառային ֆոնդից դուրս գտնվող հողատարածքների առանձնացում՝ անտառապատման նպատակով
  • Գոյություն ունեցող անտառների իրական և արդյունավետ պահպանում
  • Նախկինում տնկված միատեսակ անտառների վերափոխում և կայուն կառավարում
  • Խոտածածկ տարածքների հրդեհման պրակտիկայի վերացում

Այս նպատակներով Դաշինքը ձգտում է նպաստել երկրի էկոլոգիական վիճակի բարելավմանը և աջակցել Հայաստանին՝ անտառային լանդշաֆտների վերականգնման և անտառապատման ոլորտում իր սահմանած նպատակներին հասնելու գործում։

Բացի այդ, Հայաստանի Անտառային Դաշինքը խթանում է Հայաստանի անտառային ոլորտի բոլոր հիմնական դերակատարների՝ պետական և ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև ակադեմիական շրջանակների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը՝ կազմակերպելով կլոր սեղաններ և փոխգործակցության այլ ձևաչափեր։ Նպատակն է բարձրացնել բոլոր շահագրգիռ կողմերի իրազեկվածությունը և ամրապնդել համագործակցությունը՝ հանուն Հայաստանի անտառների և երկրի էկոլոգիական վիճակի բարելավման։

Ինչպես դիմել

Դիմելու համար խնդրում ենք մինչև 2025 թվականի մայիսի 18-ը ուղարկել ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը անգլերեն լեզվով հետևյալ էլ. հասցեին՝ career@shen.am։

Նամակի թեմայի դաշտում նշեք՝ “Forest Alliance Secretary Application”։

Աշխատանքի մեկնարկի ամսաթիվը՝ 2025 թվականի հունիսի 1։

🐻 Նվիրաբերել և անվանակոչել