ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ Ձեռնարկատիրական դասընթաց Եղեգիսում

Published on 09/04/2025

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) «Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի հակամարտության մեղմացում Հայաստանում» ծրագրի շրջանակում հրավիրում է Եղեգիս խոշորացված համայնքի փոքր և միջին ձեռնարկատերերին ու տնտեսվարողներին մասնակցելու անվճար ձեռնարկատիրական դասընթացների՝ ուղղված իրենց բիզնես կարողությունների զարգացմանը։

→ Վայրը՝ Եղեգիս, Վայոց ձոր

→ Ծրագրի մեկնարկը՝ 2025 թ․ ապրիլի 20

→ Գրանցման վերջնաժամկետը՝ 2025 թ․ ապրիլի 13

Գրանցման հղում

 

Ծրագրի նպատակն է

▪ Բարելավել Եղեգիս համայնքի ձեռնարկատերերի և տնտեսվարողների բիզնես փորձառությունը՝ տրամադրելով մասնագիտացված ուսուցում հետևյալ ուղղություններով`

▪ Բնապահպանական լուծումներ

▪ Կայուն գյուղատնտեսական արտադրություն

▪ Շրջանաձև տնտեսության սկզբունքների կիրառում

Դասընթացների շրջանակում մասնակիցները կստանան`

▪ Գիտելիքներ մարքեթինգի և շուկայավարման առանձնահատկությունների մասին

▪ Հմտություններ ապրանքների առաջխաղացման և բրենդի ճանաչելիության բարձրացման հարցում

▪ 1 տարվա անվճար մենթորություն՝ ընտրված 15 մասնակիցների համար՝ իրենց բիզնեսի կամ տնտեսության զարգացման նպատակով

Ովքեր կարող են դիմել

Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են՝

▪ Գյուղատնտեսական ապրանքների վերամշակմամբ և վաճառքով

▪ Զբոսաշրջությամբ կամ հյուրատնային բիզնեսով

▪ Ձեռագործ հուշանվերների կամ փայտամշակման արտադրությամբ

▪ Սննդի կետերի (սրճարան, ռեստորան և այլն) գործարկմամբ

▪ Այլ ձեռնարկատիրական գործունեությամբ, որը վերոնշյալ ցանկում նշված չէ

Կանանց մասնակցությունը խրախուսվում է։

 

Ինչպես գրանցվել

→ Գրանցվեք առցանց՝ http://bit.ly/4ciNZzs

→ Կամ դիմեք՝

+374 10 585884

info@fpwc.org

Եղեգիսի համայնքապետարան

FPWC-ի գրասենյակ

Միացե՛ք ու օգտվե՛ք այս բացառիկ հնարավորությունից՝ ձեր բիզնեսը կայուն և արդյունավետ զարգացնելու համար։

 

#FPWC #Եղեգիս #Ձեռնարկատիրություն #ԿայունԲիզնես #ԿլիմայականԳործողություն #ՇրջանաձևՏնտեսություն #Հայաստան #ԲնությանՊահպանություն #Դասընթաց #Մենթորություն #ԿանայքՁեռնարկատերեր

 

🐻 Նվիրաբերել և անվանակոչել