
Published on 31/07/2020
Անհետացման վտանգի տակ գտնվող բոլոր այս կենդանիները նկատվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում` FPWC-ի մասնավոր պահպանվող տարածքում: Ապաստարանի տեսախցիկները վայրի բնությունը հասանելի են դարձնում: Դրանք ոչ միայն մոտեցնում են մեզ բնությանը՝ ուղիղ անցում ապահովելով դեպի հեռու լեռներ, այլև կանխում են ապօրինի ներխուժումները, որսագողությունը, մեծացնում անվտանգությունը տվյալ տարածքում: Սիրիական գորշ արջ Եվրասիական տարածաշրջանի այս ներկայացուցիչը ամենախոշոր գիշատիչներից մեկն է: Գորշ արջերի կարելի է հանդիպել Հայաստանի հարավ արեւելյան մասում՝ Մեղրիում, Կապանում, Գորիսում, Սիսիանում, Վայքում եւ Եղեգնաձորում: Նրանք կարող են տեղակայվել նաեւ Արագածին, ինչպես նաեւ բնակվել ծովից 3000 մետր բարձրության վրա: Սիրիական գորշ արջերի հստակ թիվը հայտնի չէ, հաշվվում են մոտավորապես 150-ը՝ վայրի բնության մեջ: Որսագողության ու քարհանքերի ոչնչացման հետեւանքով անկում է ապրում նրանց թվաքանակը: Տեսանյութ - Սիրիական գորշ արջը ապաստարանում Կովկասյան լուսան Կովկասյան լուսանը հանդիպում է Արարատում, Տավուշում, Լոռիում, Կոտայքում, Սյունիքում եւ Գեղաքունիքում: Գորշ արջից ու մոխրագույն գայլից հետո Եվրոպայում ամենախոշոր գիշատիչներից մեկն է: Կովկասյան լուսանը կարող է տապալել իրեն չափսերով 3-4 անգամ գերազանցող կենդանու եւ ուտել մինչեւ երկու կիլոգրամ միս՝ օրական: Վերջին տասնամյակներում այս կենդանիների թվաքանակն անկում է ապրել կաշվի անօրինական առք ու վաճառքի, կենսամիջավայրի կորստի եւ սննդի բացակայության պատճառով: Տեսանյութ - Կովկասյան լուսանը ապաստարանում Բեզոարյան այծ Բեզոարյան այծը հայտնի է նաեւ որպես լեռնային վայրի այծ: Խոտակեր կենդանի է, ակտիվ է հիմնականում ցերեկային ժամերին: Տպավորիչ են հատկապես նրանց կեռ և վեր սլացող եղջյուրները: Նաև հենց դրանց պատճառով տասնամյակներ շարունակ որսագողերի նշանառության տակ են: 1980-ին Կովկասում բեզոարյան այծերի թիվը գնահատվում էր 3500-4000: Ներկայումս բեզոարյան այծը անհետացող տեսակ է: Տեսանյութ - Բեզոարյան այծերը ապաստարանում Կովկասյան հովազ Հովազի ութ հայտնի ենթատեսակներից կովկասյանն ամենամեծն է: Ներկայումս Հայաստանում հաշվվում է շուրջ 15 կովկասյան հովազ: Նրանց թվաքանակը նվազել է չվերահսկվող որսագողության հետեւանքով: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կովկասյան հովազի հետքերը հայտնաբերվել են 2012-ին: 2013-ին արդեն FPWC-ի ապաստարանի տեսախցիկները նկարահանեցին նախ հովազի պոչը, ապա՝ կենդանուն ամբողջությամբ: Տեսանյութ - Կովկասյան հովազը ապաստարանում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ին աջակցում է բրիտանական World Land Trust-ը: Տարածքը վերահսկում են անտառապահներն ու տեսախցիկները՝ կանխելով ծառահատումներն ու որսագողությունը, մշտադիտարկելով կենդանիների թվաքանակը: Ցուցիչների դրական միտումը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում փաստում է՝ կենդանիներն այստեղ պաշտպանված են: