
Published on 27/05/2025
Սրտանց շնորհակալություն Երկրի օրվա առթիվ կազմակերպված մեր SMS արշավին մասնակցած յուրաքանչյուր մասնակցի։
Մեկ ամսվա ընթացքում Հայաստանի տարբեր անկյուններից աջակիցները արձագանքեցին FPWC-ի կոչին՝ ուղարկելով 1,035 SMS հաղորդագրություն։ Յուրաքանչյուր հաղորդագրություն դարձավ Հայաստանի անտառների վերականգնման և պահպանման հանձնառություն։ Արդյունքում՝ այս աշնանը Հայաստանի վայրի բնության սրտում կտնկվի 1,035 տեղական վայրի պտղատու ծառ։
Յուրաքանչյուր հաղորդագրությունն ունի իր նշանակալի ազդեցությունը։ Այս արշավի շրջանակում տնկվող ծառերը՝
Այս նախաձեռնությունը FPWC-ի երկարամյա անտառվերականգնման ծրագրի մի մասն է, որը նպատակ ունի արձագանքել այն ծանր անտառահատումներին և հողերի դեգրադացմանը, որոնց Հայաստանի անտառները ենթարկվել են տասնամյակներ շարունակ։ Յուրաքանչյուր տնկված ծառ մի քայլ է դեպի էկոլոգիական վերականգնում և կայունություն։
Եթե չեք հասցրել մասնակցել SMS ուղարկելով, դեռ կարող եք աջակցել այս առաքելությանը։ Ձեր նվիրատվությունը կարող է օգնել մեզ տնկել ավելի շատ ծառեր և ընդլայնել վերականգնման մեր աշխատանքները։ Կատարեք ձեր ներդրումը այստեղ →
Միասին մենք պարզ գործողությունները վերածում ենք երկարատև փոփոխության։ Յուրաքանչյուր տնկված ծառ խոստում է՝ մեր շրջակա միջավայրին, վայրի բնությանը և ապագա սերունդներին։