Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև համագործակցությունը սկսվել է 2006թ.-ին «Արևի հետքերով. ՎիվաՍել-ՄՏՍ-ը և երեխաները բնության համար» ծրագրով: Այսօր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և նրա գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը, որոնք վերաբերում են բնապահպանական կրթությանը և միտված են բարձրացնելու բնապահպանական իրազեկվածությունը, կրում են «Արևորդի» բրենդային անունը:
Արևորդի էկոակումբների ցանցը (2006թ.-ից սկսած)
Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը (սկսած 2007թ.-ից, անցկացվում է 2 տարին մեկ անգամ)
FPWC/ՎիվաՍել-ՄՏՍ ամենամյա Երկրի օր քարոզարշավը, ներառյալ ծառատունկեր, աղբահավաքներ և ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում (2008թ.-ից սկսած)
Համահայկական նկարչական մրցույթ և նկարչական օր (սկսած 2008թ.-ից)
Կանաչ դպրոց նախագիծ (սկսած 2010թ.-ից)
Կենդանիների դիմակահանդես-շքերթ
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան
Երևանի կենդանաբանական այգու բարեկարգման նախագիծ

2012թ.-ի նոյեմբերին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՀՀ Բնապահպանության նախարարությունը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր: 2 կողմն էլ այս փաստաթուղթը դիտարկում են որպես համագործակցության և համատեղ լայնածավալ գործունեության հիմք: Հուշագիրը նախարարության և հիմնադրամի համար առանձնացնում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, ինչպես օրինակ նախագծերի համատեղ մշակում և իրականացում, հոդվածների և գիտաժողովների նյութերի տպագրում, տվյալների փոխանակում, գիտաժողովների, սեմինարների և բնապահպանական փառատոների կազմակերպում:
Փոխադարձ նպատակահարմարությունից ելնելով՝ 2 կողմերն էլ համաձայն են համատեղ գործունեություն ծավալելիս օգտագործել իրենց հատուկ հնարավորությունները: Այսպես օրինակ, Բնապահպանության նախարարությունը համաձայում է նպաստել նախագծերի իրականացմանը՝ օգնելով լուծել վարչական և ինստիտուցիոնալ խնդիրները: Բացի դրանից, նախարարությունը կտրամադրի այն ամբողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար: Նախարարությունը նաև համաձայնում է աջակցել FPWC-ին Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի կազմակերպման հարցում: Ըստ հուշագրի՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, օրինակ, ընդգրկում է նախարարության փորձագետներին կոնֆերանսների և սեմինարների կազմակերպման և անցկացման գործընթացում: Հիմնադրամը նաև պարտավորվում է իր կողմից անցկացվող բնապահպանական ծրագրերի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն տրամադրել նախարարությանը:
«SOS Մշակույթ» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոմիության «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արևելյան մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ, մեկնարկել է 2012 թ. հունվար ամսին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): 24 ամիս տևողությամբ «SOS մշակույթ»-ն իրականացվում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) և dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ: Եվրոպական Միության ներդրումը «SOS մշակույթ» ծրագրին կազմում է 492,754 եվրո:
2010թ.-ի նոյեմբերին FPWC-ն փոխըմբռնման հուշագիր ստորագրեց բրիտանական World Land Trust (WLT).կազմակերպության հետ: World Land Trust-ը աջակցում է FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան նախագծին երկարաժամկետ հիմունքներով: Ներկայումս WLT-ը աջակցում է Կովկասյան բազմազանության ապաստարանին հիմնականում 2 մակարդակներում. Ապաստարանի անտառապահների ֆինանսավորումը և հանդերձավորումը ապահովում է WLT-ի Վայրի բնության պահապաններ (Keepers of the Wild) համաշխարհային ծրագիրը: Բացի դրանից, ծրագիրը նպաստում է ապաստարանում անտառավերականգնման աշխատանքներին: WLT-ի Հովազների կոչ (Leopard Appeal) FPWC հատուկ ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնել դաշտային հետազոտություններ քարտեզագրելու համար մեծապես վտանգված Կովկասյան հովազի միգրացիոն միջանցքը Հայաստանում: Այս նախագիծը մեկնարկեց այն բանից հետո, երբ Կովկասյան հովազի հետքեր, ինչպես նաև մորթու և կղանքի նմուշներ հայտնաբերվեցին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում:
Իր հիմնադրումից (1989թ.) ի վեր World Land Trust-ը փորձում է պահպանել աշխարհի կենսաբանորեն ամենակարևոր և վտանգված շրջանները՝ օգնելով գնել և պաշտպանել մոտ 400,000 ակր վայրի բնությամբ հարուստ կենսամիջավայրեր Ասիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում: Հարավային Կովկասի տարածաշրջանում FPWC-ն WLT-ի միակ գործընկերն է:
IUCN NL-ը ԲՊՄՄ 35 անդամների հարթակ է, որը տեղակայված է Նիդերլանդներում: Նրա անդամներն են քաղաքացիական հասարակական կազմակերպություններ, գիտական ինստիտուտներ և նիդերլանդական պետությունը: ԲՊՄՄ աջակցում է FPWC-ին իր «Փոքր դրամաշնորհներ բնություն գնելու համար» (Purchase of Nature (SPN)) ծրագրի շրջանակներում: Այս ծրագիրը թույլ է տալիս տեղական գործընկերներին կատարել ուղղակի քայլեր բնությունը պահպանելու ուղղությամբ: SPN-ը ֆինանսական միջոցներ է տրամադրում վտանգված վայրի բնական միջավայրերի և խոցելի էկոհամակարգերի գնման և պահպանման համար: Ամբողջ աշխարհում մոտ 22,000 հեկտար հող է պահպանվում այս ծրագրի շնորհիվ:
2011թ.-ին SPN-ի շրջանակներում փոքր դրամաշնորհ ստանալով՝ FPWC-ն կարողացավ վարձակալել 540 հեկտար տարածք և սկսել բնության պահպանության փոքր նախագիծ. Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Վերջինս Հարավային Կովկասում միակ մասնավոր պահպանվող տարածքն է: Այժմ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը ընդգրկում է մոտ 2000 հեկտար տարածք և գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարևանությամբ: IUCN NL-ի աջակցությամբ վարձակալած տարածքները կազմում են ապաստարանի կարևոր մասը՝ ընդգրկելով բուսական և կենդանական աշխարհի մեծ կենսաբազմազանություն՝ այդ թվում էնդեմիկ և համաշխարհային կարևորության տեսակներ:
IUCN NL-ը World Land Trust-ի հետ համատեղ հաստատել են երկարաժամկետ խորհրդատվական համագործակցություն FPWC-ի հետ:
Ուրցաձորի էկոկրթական կենտրոն. տեղի համայնքների բնակիչներին բնական ռեսուրսների կայուն օգտագործման ունակությունների բարելավում
GEF Փոքր դրանաշնորհների ծրագրի (GEF Small Grants Programme) աջակցությամբ FPWC-ն այժմ իրականացնում է Ուրցաձորի էկոկրթական կենտրոն նախագիծը: Նախագծի նպատակը Ուրցաձոր գյուղական համայնքի տարածքում էկոկրթական կենտրոն ստեղծելն է: Տարածքը վարձակալվել է FPWC-ի և մասամբ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի կողմից, որը գտնվում է Խոսրովի անտառ պետական արգելոցի հարևանությամբ: Էկոկրթական կենտրոնի նպատակը տեղի բնակչության կենսաբազմազանության ռեսուրների կայուն կերպով օգտագործմանը նպաստելն է: Ավելին, քանի որ գյուղի բնակչությունը աշխատատեղերի պակասի պատճառով տառապում է աղքատությունից և արտագաղթից, Էկոկրթական կենտրոնը կանցկացնի թրեյնինգներ, որոնք կմատնանշեն այնպիսի մեթոդներ, որոնցով հնարավոր կլինի եկամուտներ ստանալ՝ չվնասելով շրջակա միջավայրը և պահպանելով բնությունը:
GEF-ը 181 երկրների, միջազգային կառույցների, ՀԿ-ների և մասնավոր սեկտորի համաշխարհային գործընկերություն է, որի նպատակն է դիմակայել համաշխարհային բնապահպանական խնդիրներին՝ աջակցելով կայուն զարգացման ազգային նախաձեռնությունները: GEF-ը հանդիսանում է անկախ ֆինանսական մեխանիզմ, որը աջակցում է երկրներին կատարել հետևյալ կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները. Կենսաբազմազանության կոնվենցիա (CBD), ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիա (UNFCCC), «Կայուն օրգանական աղտոտիչների (ԿԱՕ) մասին» Ստոկհոլմյան կոնվենցիա: Փոքր դրամաշնորհների ծրագիրը (SGP) մեկնարկել է 1992թ.-ին՝ Ռիո դե Ժանեիրոյի գագաթնաժողովից հետո: Այս ծրագիրը ֆինանսավորում է GEF-ը որպես կորպորատիվ ծրագիր և իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից (GEF-ր հետ գործընկերության անունից) և վերահսկվում է ՄԱԾԾԳ-ի կողմից (UNOPS):
Ներգրավելով երիտասարդ գյուղացիներին բնության պահպանության և էկոտուրիզմի աշխատանքների մեջ
Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված փոքր դրամաշնորհի օգնությամբ FPWC-ն ներկայումս իրականացնում է հետևյալ նախագիծը. Ներգրավելով երիտասարդ գյուղացիներին բնության պահպանության և էկոտուրիզմի աշխատանքների մեջ: Այս նախագիծը սերտորեն կապված է Ուրցաձոր համայնքի զարգացման հետ: Ուրցաձորը գյուղ է, որը գտնվում է FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի մոտ: Այս ծրագրի միջոցով FPWC-ն նպատակ ունի երիտասարդ գյուղացիներին նոր աշխատատեղեր առաջարկել, քանի որ տեղական աշխատատեղերը քիչ են, ինչի հետևանքով երիտասարդները հեռանում են Ուրցաձորից: Նախագծի շրջանակներում FPWC-ն զարգացնում է էկոտուրիզմը՝ ստեղծելով քայլարշավների և ձիարշավների ուղիներ, զբոսաշրջիկների համեստ ճամբարներ և հոսթել Ուրցաձորում:
Արջերի մեծ ազատավանդակ
FPWC-ն համագործակցում է նիդերլանդական Ալերտիս արջերի և բնության պահպանման հիմնադրամի հետ՝ նպատակ ունենալով Երևանի կենդանաբանական այգում ստեղծել Արջերի մեծ ազատավանդակ: Ներկայումս ամբողջ Հայաստանում մոտ 30 Կովկասյան գորշ արջեր պահվում են մասնավոր անձնանք կողմից վատ պայմաններում: Արջերին օգտագործում են ռեստորաններում, բենզալցակայաններում, խանութներում՝ հաճախորդներին գրավելու նպատակով: FPWC-ն ցանկանում է լուծել այս խնդիրը՝ արջերի մեծ ազատավանդակ ստեղծելով: Ռենեն քաղաքի «Արջերի անտառի» օրինակով Երևանի կենդանաբանական այգում կստեղծվի արջերի ընդարձակ, բնականին մոտ ազատավանդակ: Երևանի կենդանաբանական այգին իդեալական վայր է, որը ոչ միայն առաջարկում է Արջերի մեծ ազատավանդակի համար բավարար տարածք (6 հեկտար անտառապատ տարածք կարող է օգտագործվել այս նպատակով), այլև կարող է օգտագործվել որպես կրթական հարթակ՝ Հայաստանի հասարակության մեջ արջերի նկատմամբ դրական տրամադրությունների տարածման համար: Կենդանաբանական այգին տարեկան ունենում է 300,000 այցելուներ և 2011թ.-ից ղեկավարվում է FPWC-ի կողմից:
Կոկա-Կոլա հիմնադրամի աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իրականացնում է Կանաչ դպրոց նախագիծը: Նախագծում ներգրավված են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներ: Նախագծի նպատակն է ստեղծել բնապահպանական կրթության դպրոցների ցանց և նպաստել ընդհանուր բնապահպանական իրազեկվածության բարձրացմանը աշակերտների, ուսուցիչների և համայնքների շրջանում: Կանաչ դպրոց նախագիծը հիմնվում է պրակտիկ ուսուցման և փորձի վրա: Կանաչ դպրոցների աշակերտները հնարավորություն ունեն մշակելու և իրականացնելու իրենց սեփական կանաչ ծրագրերը: Նրանք նաև մասնակցում են բացօթյա էքսկուրսիաների և հավելյալ պրակտիկ դասընթացների, օրինակ, թափոնների կառավարման և վերամշակման վերաբերյալ: Նախագիծը նաև առաջարկում է բնապահպանական կրթության սեմինարներ Կանաչ դպրոցների ուսուցիչների համար՝ նպատակ ունենալով բարձրացնելու նրանց դիդակտիկ ունակությունները և ներկայացնելու ուսուցման նոր մեթոդներ:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ Ուրցաձորի և Գառնի/Գողթի «Արևորդի» էկոակումբները վերսկսել են իրենց գործունեությունը: Ակումբների երիտասարդ անդամները հետազոտում են տեղի բնապահպանական խնդիրները և կիրառական լուծումներ առաջարկում: «Արևորդիները» նաև հմտություններ են ձեռք բերում լրագրության, ֆոտո և վիդեո ոլորտներում: Ֆոտո/վիդեո դասընթացների ժամանակ ակումբների անդամները ծանոթանում են լուսանկարչության և ֆիլմի պատմությանը, սովորում են ինչպես օգտագործել ֆոտո/վիդեո, ինչպես նաև սովորում են վիզուալ արվեստի գաղտնիքները: Այս գիտելիքները հետագայում Արևորդիներին հնարավորություն կտան պաշտպանել բնությունը մեդիայի միջոցով:
“Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit” (GIZ) –ը ֆեդերալ հիմնարկություն է, որը աջակցվում է գերմանական կառավարության կողմից հասնելու իր նպատակներին՝ միջազգային համագործակցություն կայուն զարգացման համար: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) 2009թ.-ից համագործակցում է GIZ հայաստանյան գրասենյակի հետ: GIZ-ը աջակցում է FPWC-ում Գերմանիայից ինտեգրված փորձագետի աշխատանքին: Բացի դրանից, FPWC-ն աշխատում է GIZ տարածաշրջանային ծրագրի (Հարավային Կովկասում կենսաբազմազանության կայուն կառավարում) հետ:
Մեր ծրագրերը
